Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Քաղաքականություն
11.10.2018 | 10:51Ծիծեռնակաբերդում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ֆրանսիայի նախագահին ուղեկցում էին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: