Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտնել է, որ թուրքական զորքերը Սիրիայից անհապաղ դուրս բերելու ծրագրեր չկան

Լուրեր

18.02.2026 | 14:26
Արցախում ականի վրա ադրբեջանցի սակրավոր է պայթել
18.02.2026 | 14:15
ՀՀ-ն պետք է բացառի ՌԴ միջնորդությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց հանձնելու պահանջների կատարումը․ ՀՔԱՎ
18.02.2026 | 14:04
«Միասնական ճակատով հանդես կգանք, որպեսզի կարողանանք պարտության մատնել այս վարչախմբին»․ «Հայաքվեն» քաղաքական հայտ է ներկայացնում
18.02.2026 | 13:55
Ադրբեջանը շարունակում է դեպի Հայաստան և Թուրքիա երկաթուղու կառուցումը
18.02.2026 | 13:47
Գյուլագարակի սեփականության իրավունքն է վերականգնվել 3.86 հա մակերեսով 7 հողամասի նկատմամբ. Դատախազություն
18.02.2026 | 13:45
«Նոա» – «Ազ Ալկմար» խաղի մրցավարները հայտնի են
18.02.2026 | 13:38
Իրանում կրկին հակակառավարական ակցիաներ են տեղի ունեցել
18.02.2026 | 13:32
267 մլն դրամի չափով արգելանք է դրվել Իշխան Սաղաթելյանին, նրա կնոջը և մերձավորներին պատկանող գույքի վրա
18.02.2026 | 13:28
«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է
18.02.2026 | 13:20
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը
18.02.2026 | 13:12
Ժնևում վերսկսվել են ՌԴ-ի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները
18.02.2026 | 13:03
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը
18.02.2026 | 12:52
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի նկատմամբ
18.02.2026 | 12:43
Ադելիա Պետրոսյանի մարզիչ. Ելույթից առաջ Ադելիան մի քիչ վախեցրեց մեզ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 12:34
Հայտնի է Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնության ժամանակացույցը
Բոլորը

Թուրքիան մարզում և խորհրդատվություն է տրամադրում Սիրիայի զինված ուժերին, ինչպես նաև օգնում է բարելավել նրա պաշտպանությունը, և այնտեղ տեղակայված իր զորքերի անհապաղ դուրսբերման կամ տեղափոխման ծրագրեր չունի։ Այս մասին Reuters-ին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, փոխանցում է Arab news-ը։

Թուրքիան դարձել է Սիրիայի նոր կառավարության կարևոր արտաքին դաշնակիցը այն բանից հետո, երբ ապստամբները, որոնցից մի քանիսը տարիներ շարունակ աջակցություն են ստացել Անկարայից, դեկտեմբերին տապալեցին Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին՝ վերջ դնելով նրա ընտանիքի հինգ տասնամյակ տևած կառավարմանը։

Անկարան խոստացել է օգնել Սիրիայի վերականգնմանը և նպաստել միլիոնավոր սիրիացի քաղաքացիական պատերազմի փախստականների վերադարձին, ինչպես նաև անցյալ ամիս կարևոր դեր է խաղացել Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցների վերացման գործում։ Դամասկոսում նորահայտ թուրքական ազդեցությունն Իսրայելի մտահոգություններն է առաջացրել և տարածաշրջանային տերությունների միջև Սիրիայում դիմակայության կամ ավելի վատթար իրավիճակի վտանգ ստեղծել։

Reuters-ի հարցերին գրավոր պատասխաններում Գյուլերը նշել է, որ Թուրքիան և Իսրայելը, որը երեքշաբթի ուշ երեկոյան Սիրիայի հարավին ավիահարվածներ էր հասցրել, շարունակում են հակամարտությունների կարգավորման բանակցությունները՝ երկրում ռազմական միջադեպերից խուսափելու համար։ Նա ասել է, որ Սիրիայում Թուրքիայի ընդհանուր առաջնահերթությունը նրա տարածքային ամբողջականության և միասնության պահպանումն է, ինչպես նաև ահաբեկչությունից ազատումը՝ հավելելով, որ Անկարան աջակցում է Դամասկոսին այս ջանքերում։

«Մենք սկսել ենք ռազմական պատրաստություն և խորհրդատվական ծառայություններ մատուցել, միաժամանակ, քայլեր ձեռնարկելով Սիրիայի պաշտպանական կարողությունները բարելավելու համար»,- ասել է Գյուլերը՝ առանց քայլերի մանրամասները հայտնելու։

Նա նշել է, որ դեռ վաղ է քննարկել Սիրիայում գտնվող ավելի քան 20,000-անոց թուրքական զորքերի հնարավոր դուրսբերման կամ տեղափոխման հարցը։

Անկարան վերահսկում է Սիրիայի հյուսիսային հատվածի մի շարք հատվածներ և այնտեղ տասնյակ բազաներ էր հիմնել վերջին տարիներին քուրդ զինյալների դեմ մի քանի միջսահմանային գործողություններից հետո, որոնց նա համարում է ահաբեկիչներ։

Թուրքիայի ՊՆ ղեկավարը նշել է, որ դա կարող է «վերագնահատվել միայն այն ժամանակ, երբ Սիրիան հասնի խաղաղության և կայունության, երբ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքը լիովին վերացվի, երբ մեր սահմանային անվտանգությունը լիովին ապահովվի, և երբ իրականացվի  սպիտված հեռացած մարդկանց պատվավոր վերադարձը»։

Թուրքիան նաև վերջին ամիսներին Իսրայելին մեղադրել է իր ռազմական գործողություններով Սիրիայում խաղաղությունն ու վերակառուցումը խաթարելու մեջ։ Սակայն երկու տարածաշրջանային տերությունները լուռ աշխատում են Սիրիայում հակամարտությունների լուծման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ։ Գյուլերը բանակցությունները բնութագրել է որպես «տեխնիկական մակարդակի հանդիպումներ՝ անցանկալի իրադարձությունները կանխելու համար հակամարտությունների լուծման մեխանիզմ ստեղծելու» կամ ուղղակի հակամարտություն ստեղծելու, ինչպես նաև «հաղորդակցության և համակարգման կառուցվածք» ստեղծելու համար։

«Այս գիծը ձևավորելու և այն լիովին գործունակ դարձնելու մեր ջանքերը շարունակվում են։ Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ հակամարտությունների լուծման մեխանիզմը կարգավորում չէ»,- ասել է նա Reuters-ին։

Հավելենք, որ  նախօրեին էլ Al-Monitor-ը և Middle East Eye-ը հաղորդել են, որ Թուրքիան ուղիղ բանակցություններ է սկսել սիրիացի քրդերի առաջնորդների, այդ թվում՝ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) հետ, որը տարիներ շարունակ տևած ռազմական թշնամանքի ֆոնին մեծ տեղաշարժ է։ Ըստ Al-Monitor-ի՝ 2024 թվականին գաղտնի սկսված և 2025 թվականին շարունակվող բանակցությունները թուրքական պետության կողմից օրենքից դուրս հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ տասնամյակներ շարունակվող պատերազմին վերջ դնելու ավելի լայն նախաձեռնության մաս են։

Al-Monitor-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել է, որ նախնական հանդիպումները տեղի են ունեցել Եվրոպայում՝ Ֆրանսիայում և Շվեյցարիայում՝ թուրք պաշտոնյաների և Հյուսիսային և Արևելյան Սիրիայի քրդերի գլխավորած ինքնավար վարչակազմի ավագ ներկայացուցիչների միջև։ Middle East Eye-ի տվյալներով էլ՝ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող ուժի հետ, որը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքի մեծ մասը, բանակցությունները նոր թափ  են ստացել Բաշար ալ-Ասադի անկումից հետո 2024 թվականի դեկտեմբերին։

Միացյալ Նահանգները կազմակերպել է Թուրքիայի և  SDF-ի միջև ուղիղ հանդիպումներ, այդ թվում՝ անցյալ շաբաթ Թուրքիայի հարավում կայացածը, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին։

Middle East Eye-ը հաղորդում  է, որ Թուրքիայի դիրքորոշումը փոխվում է. Անկարան այժմ բաց է ոչ ֆորմալ քրդական ինքնավարության համար, եթե այն ամրագրված չլինի Սահմանադրությամբ կամ չդառնա ֆորմալ ֆեդերալիզմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի