Ինչ քայլի կդիմի Փաշինյանը. օրենքը վարչապետին թույլ չի տալիս խառնվել եկեղեցու գործերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում․ նա արդեն մի քանի օր ֆեյսբուքյան գրառումներով կասկածի տակ է դնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնությունը։ Վարչապետը վաղ առավոտյան էր հերթական գրառումն արել՝ անհետաձգելի համարելով հարցի պատասխանը։

Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդը երեկ ժողով էր գումարել և ծավալուն հայտարարություն տարածել։ Հոգևորականները Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումները որակել են կործանարար, որը սպառնալիք է Հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։

Մայր Աթոռն ուղիղ չի արձագանքել կաթողիկոսի և այլ հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքներին։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական ու քաղաքական գործիչների իրավասությունից, ասված է հայտարարության մեջ։ Հոգևոր խորհուրդը  վարչապետի քաղաքականությունը որակում է որպես անօրինական և անհեռատես՝ կոչ անելով իրավասու պետական մարմիններին կասեցնել այն։

Ինչ նպատակադրում ունի Նիկոլ Փաշինյանը՝ առաջ քաշելով կաթողիկոսի ՝ ենթադրյալ զավակ ունենալու կամ կաթողիկոսի ընտրության հարցում պետության մասնակցության հարցերը․ Factor TV-ն այսօր փորձում էր վարչապետի թիմակիցներից ճշտել։ Խորհրդարանի միջանցքներում միայն Արսեն Թորոսյանին հանդիպեցինք։

Թորոսյանը չգիտի՝ ինչի է ուզում հասնել Նիկոլ Փաշինյանը, սակայն կարծում է՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդները կարող են հարցեր տալ։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանն անընդունելի է համարում կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին հարց բարձրացնելը։

Ի՞նչ գործողություններ սպասել Նիկոլ Փաշինյանից, երբ վարչապետի պաշտոնից բխող որևէ լծակ չունի միջամտելու եկեղեցու հարցերին։

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է կաթողիկոսի բարեվարքությունը ստուգելու և կուսակրոնությունը խախտած հոգևորականներից ազատվելու անհրաժեշտության մասին, Factor TV-ն ուսումնասիրել է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող իրավանորմերը, որոնց համաձայն՝ գործադիր իշխանությունը չի կարող որևէ կերպ մասնակցել եկեղեցու կառավարմանը։

Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկությունը։ «Հայաստանի Հանրապետության  և Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով էլ ամրագրված է, որ պետությունը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում: Այսինքն՝ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։

Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանը, սակայն, Սահմանադրության միայն այն կետն է շեշտում, որի համաձայն՝ եկեղեցին չպետք է միջամտի պետության կառավարմանը։

Ընդդիմադիր Լիլիթ Գալստյանը կարծում է՝ իրավապահների միջամտության անհրաժեշտության կա՝ Փաշինյանին զսպելու համար։

Առաջիկայում նախատեսված են սահմանադրական փոփոխություններ։ Արդյո՞ք Փաշինյանը կաթողիկոսի ընտրության կարգում փոփոխություններ կնախաձեռնի։ ՔՊ-ականն ուղիղ չի պատասխանում, իսկ Դաշնակցականը կարծում է՝ Փաշինյանը արտաքին ուժերի պատվերն է կատարում։

Դատելով սոցցանցերում Փաշինյանի և նրա մերձավորների կողմից գրառումների ինտենսիվությունից՝ վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու միջև այս հակամարտությունն առաջիկայում չի մարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան