«Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանումը ԼՂ–ում» համաժողովը հայտարարություն է տարածել

Լուրեր

14.12.2025 | 12:28
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. ուժեղ քամիները հոսանքազրկումների պատճառ են դարձել
14.12.2025 | 11:41
Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասների մասին
14.12.2025 | 11:36
18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան
14.12.2025 | 11:32
ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհի․ կա տուժած
14.12.2025 | 11:03
Փաշինյանը պատարագի է մասնակցում Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում․ ՈՒՂԻՂ
14.12.2025 | 10:52
Ինքնաթիռով տեղափոխումը անցանկալի հետևանքներ կունենար․ նոր մանրամասներ՝ Նոր Նորքում հայտնված «Կարմիր մահիկի» մեքենայի մասին
14.12.2025 | 10:28
Վարդենյաց լեռնանցքում բուք է
14.12.2025 | 10:10
Ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ․ ՆԳՆ
13.12.2025 | 22:20
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
13.12.2025 | 22:11
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց
13.12.2025 | 20:31
Սուրեն Պապիկյանն ու Աննա Վարդապետյանն այցելել են հյուսիսարևելյան սահմանագոտի
13.12.2025 | 20:00
Որ գույքերը հողին կհավասարեցվեն. Factor TV-ն Սևանի ափի անօրինական կառույցների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
13.12.2025 | 19:44
Ալեն Սիմոնյանը Վրաստան է մեկնել Ալբերտին երկրպագելու համար
13.12.2025 | 19:00
Օրբելիի 5 երկնաքերները փակում են Հրազդանի կիրճի գեղեցկագույն լանդշաֆտը՝ քաղաքի թոքերը. Կարեն Բալյան
13.12.2025 | 18:41
Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված քաղբանտարկյալները լքել են Բելառուսի տարածքը
Բոլորը

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցին մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպել էին «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողով։ Համաժողովը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Նախաբան․ Պատասխանատվության և արձագանքի շրջանակ

Եսայի 58:12 — « Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։»

Գաղատացիներ 6:2 — « Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։»

Հայկական կրոնական, մշակութային և պատմական ժառանգության պահպանմանն ուղղված այս միջազգային համաժողովը հրավիրվել է ի պատասխան 2023 թվականին տեղի ունեցած հայ ժողովրդի բռնի տեղահանման և նրանց սուրբ ժառանգության շարունակական ոչնչացման վերաբերյալ կրոնական համայնքների, գիտական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հնչեցրած հրատապ կոչերին։ Մարդկային արժանապատվության, կրոնի ազատության և մշակութային իրավունքների սկզբունքների վրա հիմնված համաժողովը ձևավորվում է միջազգային գործող իրավական հենքերի վրա՝ այդ թվում՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիան Զինված Հակամարտության Ժամանակ Մշակութային Արժեքների Պաշտպանության վերաբերյալ և ՅՈւՆԵՍԿՕ-ի համապատասխան կոնվենցիաները։ Համաժողովն արձագանք է Հայ Առաքելական Եկեղեցու կոչին և կազմակերպվել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի և Շվեյցարիայի Բողոքական Եկեղեցու կողմից, որոնք ճանաչում են մշակութային ժառանգության, ինքնության և արդարության անքակտելի կապը։

Բեռնում կայացած այս հանդիպումն արտահայտում է ճշմարտության վկայության, հիշողության պահպանման և միջազգային համակարգված գործողությունների միջոցով մարդկության ընդհանուր ժառանգությունը պաշտպանելու հավաքական հանձնառությունը։

Ողբերգական կորստի ճանաչում և վկայություն տալու պարտականություն

Խորը ցավով ենք արձանագրում 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններից և շրջափակումից հետո Արցախի/ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանումը: Մենք վկայում ենք տրածաշրջանում հայ քրիստոնեական բազմադարյա ներկայության ջնջման, եկեղեցիների, գերեզմանոցների, հուշարձանների և այլ սրբավայրերի ու մշակութային վայրերի զանգվածային ոչնչացման մասին, ինչպես փաստագրել են անկախ կազմակերպություններ՝ Caucasus Heritage Watch, Save Armenian Monuments, Monument Watch և այլ մշակութային կառույցներ։

Բարոյական և Իրավական Պարտավորությունների Վերահաստատում

Միջազգային իրավունքի փորձագետների և մասնագետների դիտարկումները հաշվի առնելով՝ մենք վերահաստատում ենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում և կարող է համարվել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ցեղասպան մտադրության նշան:

Մենք կոչենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես ՄԱԿ-ինև ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ապահովել հաշվետվողականություն և պաշտպանել մշակութային ու կրոնական ժառանգությունը՝ իրենց մանդատների համաձայն։

Մենք նաևհաստատում ենք բռնիտեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։

Հոգևոր և Միջկրոնական Պարտավորության Ընդգծում

Որպես եկեղեցիներ և կրոնական համայնքներ՝ մենք հավատում ենք, որ ժառանգության պաշտպանությունը միայն հուշարձանների պաշտպանություն չէ. այն հավատի, ինքնության և հիշողության կենդանի արտահայտություն է: Այս համաժողովում քրիստոնեական, հրեական, մահմեդական և եզդիական ավանդույթների կրոնական առաջնորդները միաձայնել են` շեշտելու, որ կրոնական ժառանգության պահպանությունը մեր ընդհանուր մարդկության արտահայտությունն է և հաշտեցման ուղի։

Մենք կարևորում ենք միջկրոնական համագործակցության դերը՝ տեղահանությունից, պատերազմից և մշակութային զտումից տուժած բոլոր մարդկանց ամոքելու, վստահության վերականգնման  և արժանապատվության խթանման գործում:

Համակարգված Միջազգային Գործողությունների Կոչ

Մենք հորդորում ենք՝

ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ նախաձեռնել անկախ մոնիթորինգի առաքելություն՝ գնահատելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և կրոնական վայրերի պահպանության վիճակը։

Կառավարություններինև միջազգային կառույցներին, մասնավորապես Շվեյցարիային, որտեղ անցկացվում է այսհանդիպումը, ձեռնարկել դիվանագիտական և իրավական քայլեր ԵԱՀԿ-ի և այլկոնվենցիաների հիման վրա՝կանխելու հայկական մշակութային ժառանգության հետագա ոչնչացումը, աջակցելու բնակչության վերադարձին իրենց երկիրև ակտիվ քայլերկատարել նպաստելու Բաքվում գտնվող հայպատանդների ազատմանը։

Համաշխարհային եկեղեցիներին և էկումենիկ կազմակերպություններին` շարունակել քարոզչական, իրազեկման և համերաշխության գործողությունները` համագործակցելով Հայ Առաքելական Եկեղեցու հետ։

Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին` առաջնորդելու էկումենիկ ուխտագնացության կազմակերպումը դեպի Արցախի/ԼՂ-ի հայկական սրբավայրեր։

Ակադեմիական և մշակութային հաստատություններին՝ զարգացնել հայկական ժառանգությանը վերաբերող փաստաթղթերի, արխիվացման  և կրթական ծրագրերի նախաձեռնությունները և կանխելհայկական մշակութային արժեքները որպես ալբանական կամ նախաադրբեջանական ներկայացնելու միջոցով պատմական փաստերի աղավաղումը:

Լրատվամիջոցներին` աչք չփակել Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրած անարդարության վրա և զբաղվել  ճգնաժամի նախապատմության խորը լուսաբանմամբ:

Անցյալից Սովորելով՝ Գործել Ապագայի Համար

Դասեր քաղելով այս համաժողովին բարձրաձայնած մշակութային ոչնչացման և իրավունքների ոտնահարման այլ դեպքերից, այդ թվում` Կիպրոսի, Հունաստանի և Իրաքի օրինակներից, մենք հաստատում ենք հիշողության պահպանման և ինքնության պաշտպանության կարևորությունը՝ քաղաքական համակարգի փոփոխությունների և օկուպացիայի պայմաններում։

Երբ ժառանգությունը պաշտպանված է՝ այն կարողէ դառնալ հաշտեցման աղբյուր։ Երբ այն ոչնչացվում է՝ խորանում է տրավման և անարդարությունը։

Մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր կիսվեցին տեղահանման, քաջության և տոկունության մասին վկայություններով, մասնավորապես Արցախի/ԼՂ-ի հայ համայնքների փրկվածներին և ներկայացուցիչներին։

Մեր Ընդհանուր Պարտավորությունները

Մենք պարտավորվում ենք՝

Շարունակական ջանքեր գործադրել հայկական քրիստոնեական ժառանգության պաշտպանության համար,

Կառուցել միջկրոնական և միջմշակութային դաշինքներ խաղաղության և արդարության համար,

Աջակցել անցումային արդարադատության մեխանիզմներին՝ ներառյալ ճշմարտության բարձրաձայնումը և հատուցումը,

Մոբիլիզացնելով մեր հաստատությունները, եկեղեցիները և ցանցերը` պաշտպանելու բոլոր կրոնական և մշակութային ավանդույթների սրբությունը:

Թող այսհայտարարությունը ծառայի որպեսմեր ընդհանուր պատասխանատվության վկայություն և որպես համերաշխության, խղճի և հանձնառության կենդանի փաստաթուղթ։ Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայնհայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այնպաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է:

Մենք այսհայտարարությունը հղում ենքբարի կամքի բոլորդերակատարներին և խոստանում տարածել դրա ուղերձը քաղաքականության, աղոթքի և մարգարեական գործողության միջոցով»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համաժողովին ելույթով հանդես է եկել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը։