Եթե ՀՀ-ն փոփոխի Սահմանադրությունը, պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի․ Ալիևի ներկայացուցիչ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում խոսել է Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկայիս վիճակի և համագործակցության ամրապնդման վերջին կարևոր քայլերի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա անդրադարձել է նաև  խաղաղության գործընթացին և Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։

Ըստ Ալիևի ներկայացուցչի ՝ այսօր խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատմական հնարավորություն կա։ Ամիրբեկովն ասել է, որ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ավարտվել են մարտին, և եթե այն ստորագրվի, ապա երկարատև հակամարտությունը կմնա անցյալում, իսկ Հարավային Կովկասը կդառնա կայունության և զարգացման տարածք, ինչը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրման գործում:

Նա նաև անդրադարձել է պայմանագրի ստորագրման խոչընդոտներին՝ կրկին ներկայացնելով ադրբեջանական պահանջները։

«Մեկ բան է հրապարակավ խաղաղության մասին ասելը, մեկ այլ բան՝ փորձել ժամանակ շահել, քանի որ, հնարավոր է, կա թաքնված օրակարգ։ Դա որոշակի անվստահություն է առաջացնում Ադրբեջանում։ Անկախ նրանից, թե որքան հանգիստ է իրավիճակը տեղում, անկախ նրանից, թե որքանով է մեզ հաջողվում համաձայնության գալ համաձայնագրի տեքստի շուրջ մինչև դրա ստորագրումը, տեխնիկապես մենք դեռևս պատերազմի մեջ ենք, և հրադադարը թուղթ է, որը կարող է խախտվել ցանկացած պահի։ Գնդակը Հայաստանի դաշտում է»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Նա նշել է, թե համաձայնագրում, որի տեքստը դեռևս հրապարակված չէ, բոլոր հարցերը լուծված են՝ բացառությամբ երկուսի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և սահմանների սահմանազատման պահանջների։ Ամիրբեկովի խոսքով՝ համաձայնագիրը վերաբերում է երկու երկրների «տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը» և «նրանց սահմանների անձեռնմխելիությանը», նաև մերժում է ցանկացած պահանջ, որը մեկը կարող է ունենալ մյուսի նկատմամբ։

«Սակայն Հայաստանի Սահմանադրությունը հակասում է դրան, քանի որ այն պարունակում է անկախության հռչակագրի հղում, որը ենթադրում է Ադրբեջանի տարածքի մի մասի՝ Ղարաբաղի բռնակցում»,- ասել է Ամիրբեկովը՝ նշելով՝ եթե Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, «ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»։

Ըստ նրա՝ դա փոխելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը հանրաքվե անցկացնի։

«Դժվար է կռահել [ստորագրման ամսաթվի մասին], քանի որ Հայաստանն այժմ մտածում է հաջորդ տարվա մասին, քանի որ 2026 թվականի հունիսին խորհրդարանական ընտրություններ ունեն, ուստի մենք ստիպված կլինենք մեկ տարի սպասել։ Մենք պետք է այն ստորագրենք հնարավորինս շուտ, քանի որ հիմա հնարավորություն կա, և մենք չգիտենք՝ այն կստորագրվի՞ մեկ տարի անց, ի՞նչ կարող է պատահել մեկ տարվա ընթացքում։ Կարող եք տեսնել, թե ինչպես է աշխարհում ամեն ինչ փոխվում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում»,- ասել է Ալիևի ներկայացուցիչը։

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չցանկանա փոխել Սահմանադրությունը, նա պատասխանել է․ «Չգիտեմ, դա կախված կլինի նրանց գործողություններից։ Եթե նրանք փորձեն նոր պատերազմ սկսել, մենք ստիպված կլինենք պաշտպանվել»։

Ամիրբեկովը, միաժամանայ, հայտարարել է, թե հավատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությանը և կամքին համաձայնագիրն ավարտին հասցնելու հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի