Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 16-ից արգելել ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը

Լուրեր

26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոսսելխոզնադզորը կարող է հունիսի 16-ից արգելել ծաղիկների ներմուծումը երրորդ երկրներից Հայաստանով՝ դրանցում, իբր, կարանտինային օբյեկտների հայտնաբերման աճի պատճառով, գրում է Ինտերֆաքսը։

«Անհրաժեշտ արձագանքման միջոցառումների բացակայության և կարանտինային օբյեկտների հայտնաբերման շարունակման դեպքում Ռոսսելխոզնադզորը ստիպված կլինի 2025 թվականի հունիսի 16-ից սկսած ժամանակավոր սահմանափակումներ մտցնել Ռուսաստան ծաղկային արտադրանքի ներմուծման վրա ուղեկցվող երրորդ երկրներից հայկական բուսասանիտարական վկայականներով»,- հայտնել են ծառայությունից։

Ռոսսելխոզնադզորի տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանից կտրված ծաղիկների ներմուծումը կտրուկ աճել է. մինչ օրս ստուգվել է 52 միլիոն հատ, ինչը 49.7%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34,7 միլիոն։ Արդյունքում հայտնաբերվել է արևմտյան ծաղկային տրիպսներով (Frankliniella occidentalis Pergande) ծաղիկների վարակման 13 դեպք։

«Բացի այդ, բազմիցս գրանցվել են կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքեր բուսական արտադրանքի այլ տեսակներում, ինչը վկայում է Հայաստանի կողմից արտահանվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության անարդյունավետ համակարգի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ կապակցությամբ նամակ է ուղարկվել Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրանքով ձեռնարկել համապարփակ միջոցառումներ և ուժեղացնել մատակարարվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի