Ռուսական զորքերը հարվածել են Սումիի կենտրոնին․ զոհվել է 3, վիրավորվել՝ 16 մարդ

Լուրեր

08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
Բոլորը

Ռուսական զորքերը հարվածել են ուկրաինական Սումիի կենտրոնին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ, 16-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին երկու մահվան դեպքի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Քաղաքի թաղամասերից մեկում արկ է ընկել ճանապարհին։ Պայթյունի հետևանքով մեքենա է բռնկվել, հրդեհն արագ մարվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փրկարարների տվյալներով՝ մեկ այլ միկրոշրջանում վնասվել է բնակելի շենք՝ «առանց մեծածավալ ավերածությունների կամ հրդեհի», ինչպես նաև երեք մասնավոր տուն, պահեստային շենք և հիվանդանոցի շենքերից մեկը։

Սումիի մարզի ռազմական վարչակազմն ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից կրակոցների ժամանակ մարզկենտրոնում հինգ հարված է եղել։ Նրանց տվյալներով՝ վիրավորների թվում կա 17-ամյա դեռահաս, կան նաև ծանր վիճակում գտնվող վիրավորներ։

«Ռուսական զորքերը վայրագ հարված  են հասցրել Սումիին»,- այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքի հրետակոծության մասին լուրերը։

«Ուղիղ քաղաքին, սովորական փողոցներին՝ ռեակտիվ հրետանուց։ Բացարձակապես միտումնավոր հարված քաղաքացիական բնակչության դեմ։ Այս պահին փրկարարական գործողություն է ընթանում։ Շատ վիրավորներ կան»,- նշել է նա տելեգրամի իր ալիքում։

Զելենսկին կրկին կոչ է արել միջազգային հանրությանը՝ մեծացնել քաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա։

Ռուսական կողմը հարվածները դեռևս չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի