Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ ՌԴ-ի կողմից օկուպացված հատվածներ հոսանքազրկված են

Լուրեր

24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված հատվածներում էլեկտրաէներգիա չկա։ ՌԴ-ի կողմից վերահսկվող Զապորոժիեի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի վթարային անջատում։ Նրա պնդմամբ՝ հարվածի տակ են հայտնվել էներգետիկ օբյեկտները, փոխանցում է Current time-ը։

Նշվում է նաև, որ տարածաշրջանի 457 բնակավայր ժամանակավորապես էլեկտրաէներգիա չունեն, իսկ անջատումն ազդել է ավելի քան 600,000 բաժանորդի վրա։

Ավելի ուշ Խերսոնի մարզի օկուպացիոն իշխանությունները նույնպես հայտարարել են էլեկտրաէներգիայի անջատման մասին: Ռուսաստանի կողմից նշանակված մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն գրել է, որ «խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներից վնասվել են Խերսոնի մարզի Գենիչեսկի շրջանում նոր ենթակայանը և Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանում գտնվող ենթակայանը»։

Նրա խոսքով՝ Գենիչեսկի, Նովոտրոիցկի, Իվանովսկի և Նիժնեսերոգոզկի շրջանների 150 բնակավայր մնում են առանց էլեկտրաէներգիայի։

«Սա ներառում է ավելի քան 104 հազար մարդու և 44 սոցիալական նշանակության օբյեկտ։ Բոլոր կարևոր օբյեկտները միացված են պահեստային էլեկտրաէներգիայի աղբյուրներին»,- մանրամասնել է Սալդոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի