Ադրբեջանական SOCAR-ն ու ExxonMobil-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել․ սպասվում է BP-ի հետ նոր փաստաթղթի ստորագրում

Լուրեր

22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
Բոլորը

Բաքվի էներգետիկ շաբաթվա շրջանակում այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) և ամերիկյան նավթաևին ExxonMobil կորպորացիայի միջև, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը և ExxonMobil Corporation-ի փոխնախագահ Ջոն Արդիլը։ Փաստաթուղթը նախատեսում է համատեղ համագործակցություն Ադրբեջանի նավթի և գազի ոլորտում։

Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հունիսի 3-ին BP-Azerbaijan-ը և SOCAR-ը կստորագրեն նոր փաստաթուղթ՝ «Ղարաբաղ» նախագծի վերաբերյալ։

2024 թվականի սեպտեմբերի 20-ին SOCAR-ի և BP-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ «Ղարաբաղ» նավթահանքի և «Աշրաֆի-Դան Ուլդուզու-Այպարա» (ADUA) հանքավայրի վերաբերյալ։

«Ղարաբաղ» հանքավայրը գտնվում է Բաքվից մոտավորապես 120 կմ արևելք՝ «Գյունեշլի» հանքավայրից 20-25 կմ հեռավորության վրա։ ADUA տարածքը գտնվում է Բաքվից 90-110 կմ հյուսիս-արևելք, 80-180 մետր խորության ջրերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի