Փաշինյան-Գարեգին Բ առճակատումը նոր թափ է ստանում. առանցքում կաթողիկոսի կուսակրոնության հարցն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական համալսարանից հեռանում է՝ Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականների մասին վերջին օրերի իր աղմկահարույց գրառումները չմեկնաբանելով։ Լրագրողների հարցերն անպատասխան թողնելուց կարճ ժամանակ անց Փաշինյանը նոր գրառում արեց։ Այս անգամ օրակարգում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից կուսակրոնության ուխտի պահպանման հարցն էր։

Մի քանի օր առաջ Փաշինյանն ակնարկել էր, որ պետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Մայր Աթոռն արդեն չորրորդ օրն է՝ անարձագանք է թողնում եկեղեցականներին թիրախավորող Փաշինյանի գրառումները։ Factor TV-ն Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Մայր Աթոռը չի արձագանքում Փաշինյանի՝ կաթողիկոսին ուղղված և մյուս գրառումներին։ Տեր Եսային փոխանցեց՝ առաջիկայում արձագանք կլինի։

«Սրբապիղծ «սրբազանների» հարցը պետք է լուծել»,- այսօր առավոտյան գրել էր Փաշինյանը, որն ավելի վաղ, առանց անուններ տալու, սրբազաններից մեկին մեղադրել էր քեռու կնոջ հետ սեռական կապի մեջ։

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է՝ եկեղեցին հսկայական կառույց է, որը չի կարող խնդիրներից զերծ մնալ։ Սակայն շեշտում է՝ սա իրավունք չի վերապահում իշխանությանը մտնել եկեղեցի  ու ինչ-որ գործընթացներ իրականացնել։

Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: 18-րդ հոդվածով էլ շեշտվում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունը։

Եթե Սահմանադրությունը հստակ տարանջատում է պետության և եկեղեցու լիազորությունների շրջանակը, Նիկոլ Փաշինյանն օրենսդրական ի՞նչ կարգավորումների շրջանակում է միջամտում Մայր Աթոռի գործունեությանը։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խուսափողական պատասխան է տալիս։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով, Փաշինյանի  ձևակերպմամբ՝ «սրբապիղծ սրբազանների» հարցերը լուծելու գրառմանը, վարչապետին առաջարկում է նախ հայտնաբերել նրանց։

Հիշեցնենք՝ Շիրակի թեմի առաջնորդը, արձագանքելով Փաշինյանի մեղադրանքին, օրերս հայտարարել էր՝ «Էդ պոռոտախոսներից որևէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել», ինչից հետո Փաշինյանն ավելի մեծ ջանասիրությամբ սկսեց թեման առաջ տանել։ Փաշինյանի դիրքորոշումը նաև թիմակիցներն են կիսում՝ չհստակեցնելով, թե  օրինական ի՞նչ գործիքակազմով են տեսնում միջամտությունը եկեղեցու գործերին։

Աստվածաբան Վարդան Խաչատրյանը պետության ու եկեղեցու կոնֆլիկտն անթույլատրելի է համարում՝ նշելով, որ այն կարող է ծանրագույն հետևանքեր ունենալ իշխանության և հայ ժողովրդի համար։

Երևանի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն անթույլատրելի է համարում որևէ մեկի անձնական կյանքին միջամտությունը։ Բաբայանի խոսքով՝ եթե կա օրենքի խախտում, ապա դրանով պետք է միայն իրավապահ մարմինները զբաղվեն, ոչ թե քաղաքական մարմինները, այդ թվում՝ վարչապետը։ Բաբայանը, միաժամանակ, այս իրավիճակում տեսնում է թե՛ պետության, թե՛ եկեղեցու մեղավորությունը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր մեկնաբանություն ունի, թե ինչու է Մայր Աթոռը միջամտում քաղաքական հարցերի։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ վիրավորական բառերով և մեղադրանքներով գրառումները զուգադիպեցին «Կովկասյան բարոմետրի» սոցհարցման տվյալների հրապարակման հետ։ Ըստ այդմ՝ Հայ առաքելական եկեղեցուն վստահում է Հայաստանի բնակչության 71%-ը, մինչդեռ ՔՊ կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին՝ ընդամենը 17%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան