Ադրբեջանի հետ համագործակցությունն ամրապնդում է Եվրոպայի և տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը. Էրդողան

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը, որը պսակվել է այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծերով, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Տրանսանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP), ոչ միայն օգուտ է բերում հենց երկրներին, այլև շարունակում է կարևոր ներդրում ունենալ տարածաշրջանի և ամբողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվի 30-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է Անադոլուն։

Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի․ վերջին տարիներին համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձությունները կրկին ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Ըստ նրա՝ մարտին բացված Իգդիր-Նախիջևան գազատարը դարձել է երկու երկրների միջև երկարաժամկետ և հաջողակ էներգետիկ գործընկերության վերջին օրինակը։

«Այդ խողովակաշարի գործարկումն ամրապնդել է Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը և մեզ միասին ավելի ուժեղ է դարձրել։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ կապի ընդլայնումը մեզ համար ևս մեկ ռազմավարական կարևոր նախագիծ է»,- նշել է նա։

Բացի այդ, Էրդողանը շեշտել է Թուրքիայի և Նախիջևանի, ինչպես նաև Թուրքիայի և Վրաստանի միջև էներգետիկ կապերի հզորությունների մեծացման անհրաժեշտությունը։ Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» նախագծի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և հույս հայտնել, որ այն կավարտվի առաջիկայում։

Նա նաև ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև բնական գազի նոր նախագծերի մեծ ներուժը։

«Ադրբեջանը, որը տարիներ շարունակ զգալի ծավալի գազ է մատակարարել ինչպես Թուրքիային, այնպես էլ Եվրոպային, ռազմավարական կարևոր դեր է խաղում համաշխարհային էներգետիկ շուկայում, հատկապես՝ ներկայիս իրավիճակում։ Առաջիկա ժամանակահատվածում մենք լավ հնարավորություն ունենք զարգացնելու համագործակցությունը թուրքմենական գազի արտահանման գործում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով՝ ի շահ  բոլոր կողմերի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև բանակցություններ է անցկացրել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի