Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաները Երևանում գործող զվարճանքի կենտրոնի ներկայացուցչի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության համար 600.000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել․ հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք:

Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում գործող զվարճանքի կենտրոնի՝ գիշերային ժամերին աշխատելու թույլտվության բացակայության ու 1 մլն ՀՀ դրամի չափով տեղական տուրքը վճարած չլինելու մասին, հիշյալ կենտրոնի ներկայացուցչի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության համար կաշառք են պահանջել նրանից: Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու նպատակով և օրենքով սահմանված համապատասխան վճարումները կատարած չլինելու պայմաններում 1 տարվա ընթացքում զվարճանքի կենտրոնի գործունեությանը չխոչընդոտելու համար 2025 թվականի ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել են 600.000 ՀՀ դրամ կաշառք:

2025 թվականի ապրիլի 19-ին իրականացված «կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում հիշյալ պաշտոնատար անձանցից մեկը 600.000 ՀՀ դրամ կաշառքը ստանալու պահին բռնվել և ձերբակալվել է, որից հետո կատարված խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարը:

Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներակայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում։