Ռուբեն Ռուբինյանը ԳԴՀ-ից ժամանած պատվիրակությանը ներկակացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
02.06.2025 | 16:54
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԳԴՀ-ից պատվիրակության է հյուրընկալել, խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծից․ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է ԳԴՀ ԱԳ նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում։