Թուրքիայում կազմակերպությունները Մեծամորի ատոմակայանը փակելու կոչով բողոքի ակցիա են անցկացրել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիայի տարբեր ծայրերից 33 բնապահպանական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ Իգդիրում ակցիա են անցկացրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի շահագործման դեմ, գրում է Cumhurriyet-ը։

Բնապահպանական կազմակերպությունների տարածած հայտարարությունում կոչ է արվում փակել Մեծամորի ատոմակայանը։ Հայտարարությունն ընթերցել է Մերսինի բնության և շրջակա միջավայրի ասոցիացիայի նախագահ Սաբահաթ Ասլանը։

«Մեծամորի ատոմակայանի առաջին ռեակտորը, որը գտնվում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանից 16 կիլոմետր և Իգդիրից 30 կիլոմետր հեռավորության վրա, շահագործման է հանձնվել 1976 թվականին, իսկ երկրորդը՝ 1980 թվականին։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ատոմակայանի երկու ռեակտորները փակվեցին հանրային մտահոգությունների, ճնշումների և բողոքի ցույցերի պատճառով։ 1993 թվականին Հայաստանի կառավարությունը որոշել է վերաբացել ատոմակայանը, և այն շահագործման է հանձնվել 1995-ին։ 2005 թվականին իր նախատեսված կյանքն ավարտած ատոմակայանի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2016 թվականը, և ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը շարունակվել է տարբեր ամսաթվերով։ Այս կայանը շատ բացասական ազդեցություն ունի շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա, հատկապես, Իգդիր նահանգում։ Մենք կոչ ենք անում միջուկային հարցերով զբաղվող բոլոր միջազգային կառույցներին և Հայաստանի կառավարությանը՝ փակե՛ք Մեծամորի ատոմակայանը, քանի դեռ Հայաստանը չի բախվել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ճակատագրին։ Մեր երկրի համապատասխան կառույցները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն այս էլեկտրակայանը փակելու համար։ Մեր պայքարը կշարունակվի՝ մինչև Մեծամորի ատոմակայանի փակումը»,- նշել է նա։

Ասլանը նաև հայտարարել է, թե «այս տարածաշրջանում քաղցկեղի դեպքերն այնքան են աճել, որ աղքատ մարդիկ չեն կարողանում բուժում ստանալ, աճել է արյան քաղցկեղով ծնվող նորածինների թիվը», նաև հավելել, թե չեն ցանկանում, որ թուրքական Աքքույուում, Սինոպում կամ Իգնեադայում ատոմակայան կառուցվի։

Հավելենք, որ 2022 թվականի հոկտեմբերին ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին անձամբ է այցելել Մեծամորի ատոմակայան ու բարձր գնահատել կայանի աշխատանքը։

«Հայաստանի տնտեսությունը հենված է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի վրա, և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շարունակելու է իր աջակցությունն առաջարկել՝ օգնելու ատոմակայանին ցածր ածխածնային էներգիան մատակարարել ապահով և անվտանգ կերպով։ Ուրախ եմ տեսնել Մեծամորում արված անվտանգային բարեփոխումները, տպավորված եմ նվիրված անձնակազմի հանձնառությամբ»,- գրել էր Գրոսսին թվիթերյան իր միկրոբլոգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի