ՌԴ ՊՆ-ի հաքերները հարձակումներ են իրականացրել ՀՀ կառավարական կայքերի վրա. The Insider

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2024 թվականի սեպտեմբերին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հրապարակել է մեղադրական եզրակացություն ՌԴ ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) 29155 ստորաբաժանման համար աշխատող հաքերների խմբի դեմ, այն նույն խմբի, որը հայտնի էր դարձել Սոլսբերիում Սկրիպալին թունավորելու դեպքով։ Այս մասին գրում է The Insider-ը։

Վաղուց հայտնի է, որ ԳՀՎ-ն ունի հաքերային ստորաբաժանումներ, և The Insider-ն առաջինն էր, որն ապացուցել է դա դեռևս 2017 թվականին, այդ ժամանակ խոսքը վերաբերում էր Fancy Bear-ին կամ APT28-ին, որը հայտնի է Հիլարի Քլինթոնի, Էմանուել Մակրոնի և տարբեր միջազգային կազմակերպությունների դեմ հարձակումներով: Ավելի ուշ պարզվել է, որ ԳՀՎ-ի տանիքի տակ գործում է ևս մեկ խումբ՝ հայտնի որպես Sandworm, որը ստեղծել է ամենաավերիչ՝ NotPetya վիրուսը, անջատել է Ուկրաինայի էլեկտրակայանները և հարձակվել ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վրա: Սակայն այն փաստը, որ 29155 ստորաբաժանումը, որը զբաղվում է սպանություններով և դիվերսիաներով, ունի իր սեփական հաքերները, տարօրինակ և զարմանալի էր հնչում:

The Insider-ին հասանելիություն է ստացել հաքերային խմբի սերվերի հիշողությանը, որը, պարզվել է, անպաշտպան է։ Դրա պարունակությունը համեմատելով սոցիալական ցանցերից և արտահոսած տվյալների բազաներից ստացված տվյալների հետ, ինչպես նաև խոսելով որոշ աղբյուրների հետ, The Insider-ը վերականգնել է այս խմբի գործունեության պատկերը՝ բոլոր մանրամասներով։

The Insider-ին հաջողվել է մուտք գործել և բացահայտել ԳՀՎ թիրախների ամբողջական ցանկը՝ Ուկրաինայի պետական ​​ընկերություններից մինչև Եվրոպայի ենթակառուցվածքային կառույցներ, Կատարի բանկ և նույնիսկ աշխարհի տարբեր բժշկական կլինիկաներ: Հաքերների զանգերը, թռիչքները և նամակագրությունն ուսումնասիրելով՝ The Insider-ը նույնականացրել է խմբի մի քանի տասնյակ անդամների, այդ թվում՝ դատապարտված հաքերերներ, նորավարտ ուսանողներ և ԳՀՎ թունավորման ու դիվերսիոն գործողությունների վետերանների, որոնք IT ոլորտում փորձ չունեն:

Բացի այդ, հաքերները խոցելիություններ են փնտրել Ուզբեկստանի, Վրաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Մոլդովայի և Հայաստանի կառավարական կայքերում ու ենթակառուցվածքային օբյեկտներում։

Մասնավորապես, ըստ ներկայացված ցանկի, թիրախավորվել են ՀՀ ԱԳՆ կայքը՝ 2022 թվականի նոյեմբերի 13-ին ժամը 22։51-ին, ՀՀ Առողջապահության նախարարության կայքը՝ 2023թ․ մայիսի 13-ին ժամը 21։40-ին, ԱԳՆ կայքը՝ 2023թ-ի մարտի 25-ին ժամը 01:45-ին և դարձյալ ԱԳՆ կայքը՝ 2024թ․ փետրվարի 2-ին ժամը 14։53-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի