Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն ազդեցություն կունենա արտաքին տնտեսական քաղաքականության վրա. Տիգրան Բալայան

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումն ազդեցություն կունենա արտաքին տնտեսական քաղաքականության վրա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումը հարթակ է, որում Հայաստանը դիվերսիֆիկացնելու է արտաքին տնտեսական հարաբերությունները: Ֆորումում ներկայացված են շուրջ հինգ տասնյակ երկրներից ոչ միայն պաշտոնյաներ, այլև գործարարներ»,- ասաց նա:

Բալայանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ֆորումի հիմնական թեմաներից մեկը թվային տեխնոլոգիաներն են, իսկ այդ առումով մենք շատ առաջարկներ ունենք:

«Կազմվել էր միջգերատեսչական հանձնաժողով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, ով ամենօրյա աշխատանքով վերահսկել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի, բուն գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Հենց այս կառույցում են ծնվել նախաձեռնությունները, քննարկվել են դրանք, որոշումներ են ընդունվել: Շատ հարցերի տրվել են օպերատիվ լուծումներ: Տնտեսական ֆորումին այս բազմամարդությունը և ներկայությունը շատ կարևոր է»,- հավելեց Տիգրան Բալայանը: