Աշակերտը օդաճնշիչ ատրճանակով կրակել է թիվ 13 դպրոցի պատուհանին
Հասարակություն
02.06.2025 | 11:28
Մայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը․ պարզվել է, որ այն կոտրվել է կրակոցի հետևանքով․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։
Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։