Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը հստակ քաղաքական կամքի մասին է խոսում․ Վահան Կոստանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը հստակ քաղաքական կամքի մասին է խոսում», – Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

Փոխնախարարը նշեց, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ և եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը ՀՀ պաշտպանական կարողություններին և տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը, Եվրոպային առավել մոտենալու ցանկություններին։

«Երկու պետությունների հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա՝ նպատակ ունենալով նաև օժանդակել ՀՀ-ին՝ հաղթահարելու տարածաշրջանային մարտահրավերները։ Հայաստանը, չնայած առկա բոլոր մարտահրավերներին, վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար՝ հիմք ընդունելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, որոնք փոխադարձաբար հարգելու հանձնառությունը ՀՀ-ն և Ադրբեջանը ստանձնել են Ալմա-Աթայի հռչակագրով»,- ասաց Կոստանյանը։

Կոստանյանն անդրադարձել է նաև խաղաղության համաձայնագրին, նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է անհապաղ ստորագրել և հետագայում վավերացնել այն։ Նրա խոսքով՝ մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ և կարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով տարածաշրջանում խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան