Ուկրաինան նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարձակման մասին․ Axios

Լուրեր

07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
Բոլորը

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այսօր՝ հունիսի 1-ին, լայնածավալ գործողություն է իրականացնում՝ ուղղված ռուսական ռազմական ինքնաթիռների ոչնչացմանը:

Հարձակումը տեղի է ունեցել անմիջապես այն բանից առաջ, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ պատվիրակություն է ուղարկում պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ՝ երկուշաբթի օրը Ստամբուլում Ռուսաստանի հետ հրադադարի բանակցությունների համար, գրում է Axios-ը։

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Ուկրաինան նախապես տեղեկացրել է Թրամփի վարչակազմին հարձակման մասին։ Ուկրաինացի պաշտոնյան ԶԼՄ-ին ասել է, որ գործողությունն իրականացվել է երկրի անվտանգության ծառայության կողմից և ծրագրված է եղել ավելի քան մեկ տարի առաջ:

Ավելի ուշ Թրամփի վարչակազմը հերքել է այս տեղեկությունը։

Պաշտոնյան ասել է, որ հետախուզության աշխատակիցները հարձակման անօդաչու սարքեր են գործարկել բեռնատարներից, որոնք գաղտնի տեղադրված են եղել ռուսական ավիաբազաների մոտ, որոնցից մեկը Սիբիրում է, Ուկրաինայից հազարավոր կիլոմետրեր հեռու: Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ խոցվել է մոտ 40 ռուսական ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ ռազմավարական ռմբակոծիչներ։

Ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ հարձակման ենթարկված ինքնաթիռներն օգտագործվել են ռուս զինվորականների կողմից ուկրաինական քաղաքների վրա օդային հարվածներ հասցնելու համար։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանը ծանր հարվածներ է հասցրել Ուկրաինայի քաղաքներին, այդ թվում՝ Կիևին։

Ըստ УНИАН գործակալության, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանն են ենթարկվել Մուրմանսկի մարզի «Օլենյա» և Իրկուտսկի մարզի «Բելայա» օդանավակայանները։