Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Իսրայելը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվել Է Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկից, մինչդեռ իսրայելական կողմը համաձայն է այդ ծրագրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է The Jerusalem Post-ը, նման հայտարարություն է տարածել երկրի վարչապետի գրասենյակը:

«Իսրայելն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի նորացված ծրագիրը, որն ուղղված է մեր պատանդների ազատ արձակմանը, սակայն ՀԱՄԱՍ-ը նախկինի պես հավատարիմ է մերժման իր դիրքորոշմանը։ Ինչպես նշել Է Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը, ՀԱՄԱՍ-ի պատասխանն անընդունելի է և  գործընթացը հետ է մղում», – ասված է գրասենյակի հայտարարության մեջ, ըստ որի՝  Իսրայելը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել իր պատանդներին վերադարձնելու և ՀԱՄԱՍ-ի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար:

Ավելի վաղ շարժումը միջնորդներին էր փոխանցել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ Ուիթկոֆի առաջարկին իր պատասխանը: Ինչպես նշված է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, ապագա համաձայնագրի շրջանակներում շարժումը պատրաստ է ազատ արձակել 10  իսրայելացի պատանդների և հանձնել 18 զոհվածների մարմինները ՝ պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի Իսրայելի բանտերից դուրս գալու դիմաց:

ՀԱՄԱՍ-ը նաև պահանջել է մշտական հիմունքներով դադարեցնել կրակը Գազայում և դուրս բերել իսրայելական զորքերն ու  ապահովել այնտեղ մարդասիրական օգնության մատակարարումը: