Աշխարհը պետք է «ծայրահեղ մտահոգված լինի» Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմամբ․ ԵՄ դիվանագիտության ղեկավար

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Չինաստանի մերձեցմամբ, հատկապես Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին, փոխանցում է Euronews-ը։

«Մոսկվայի և Պեկինի հարաբերությունների ամրապնդումը՝ «մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերն է»»,-այսպես է արտահայտվել եվրոպական դիվանագիտության ղեկավարը Սինգապուրում անցկացվող «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության ասիական համաժողովում։

Կալասը մեղադրել է Չինաստանին՝ Ռուսաստանին երկակի օգտագործման ապրանքների 80 տոկոսը մատակարարելու համար՝ այդ կերպ աջակցելով նրան Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Չինաստանը հայտարարում է, թե չեզոք է, բայց նրա կողմից երկակի նշանակության ապրանքների արտահանումը սնուցում է Ռուսաստանի պատերազմը (Ուկրաինայի դեմ): Երբ Չինաստանը և Ռուսաստանը խոսում են համատեղ առաջնորդության մասին, խոսք է գնում վերջին 100 տարում չտեսնված փոփոխությունների և գլոբալ անվտանգության կարգի վերանայման մասին։ Մենք բոլորս պետք է ծայրահեղ մտահոգված լինենք», – ասել է նա իր ելույթում։

Կալասը նաև նշել է Եվրոպայի և Ասիայի փոխկապվածությունը և փոխադարձ կախվածությունը անվտանգության հարցերում։

«Մեր անվտանգության ապահովման գործում մենք շատ սերտ փոխկապակցված ենք։ Որպեսզի կանխենք վատագույն սցենարների իրականացումը, պետք է իսկապես պաշտպանենք միջազգային իրավունքը, քանի որ այնտեղ ամեն ինչ հստակ սահմանված է։ Դա մի հովանի է, որը իսկապես պաշտպանում է, հատկապես փոքր պետություններին», – ավելացրել է նա։

Կալասը ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարը զգուշացրել է Չինաստանի կողմից աճող ռազմական և տնտեսական ճնշման մասին։ Ըստ Փիթ Հեգսեթի, Չինաստանը ձգտում է փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։

Ելույթ ունենալով համաժողովում՝ նախարարը վստահեցրել է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին, որ նրանք մենակ չեն մնա։ Միաժամանակ Հեգսեթը կոչ է արել նրանց մեծացնել ռազմական ծախսերը։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը կուժեղացնի իր պաշտպանությունը արտասահմանում՝ Չինաստանի՝ իր խոսքով աճող և իրական սպառնալիքին դիմակայելու համար, հատկապես՝ Թայվանի ուղղությամբ։

Հիշեցնենք՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը չի բացառել այն հնարավորությունը, որ կղզին կարող է բռնազավթվել ուժի կիրառմամբ։ Չինաստանը պարբերաբար ռազմական ինքնաթիռներ և նավեր է ուղարկում դեպի կղզի և մոտակայքում զորավարժություններ է անցկացնում։

Չինական պատվիրակության ղեկավարը համաժողովում Հեգսեթի մեղադրանքներն անվանել է «անհիմն»։