Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը մերժել է մեղադրողի բացարկի միջնորդությունն ու թույլատրել, որ Խաչատրյանը վիրահատության համար 3 ամսով մեկնի Հայաստանից

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատավոր Գիվի Հովհաննիսյանը մերժել է մեղադրողի՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Խաչատրյանի գործով դատական նիստի ընթացքում մեղադրող Գևորգ Սարգսյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին։ Դատարանը հեռացել էր՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ Գիվի Հովհաննիսյանը ապրիլի սկզբին որոշում էր կայացրել Գագիկ Խաչատրյանին երկու ամսով թույլատրել մեկնել Հայաստանից՝ վիրահատության նպատակով, սակայն դատարանի թույլտվության հաջորդ օրը Խաչատրյանի նկատմամբ մեկ այլ գործով հանրային քրեական հետապնդում էր սկսվել, և դրա շրջանակներում նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր բացակայելու արգելքը, ուստի՝ Խաչատրյանը մեկնել չէր կարողացել։

Դատավորի որոշմամբ սահմանված երկամսյա ժամկետը հունիսի սկզբին լրանում է։

Այսօրվա դատական նիստի ընթացքում հրապարակվեց նաև Խաչատրյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որով 7 փորձագետից կազմված խումբը եզրահանգման է եկել, որ Խաչատրյանը սեղմ ժամկետում այնպիսի վիրահատության կարիք ունի, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել։

Երեմ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ դատավոր Գիվի Հովհաննիսյանի՝ բացարկի միջնորդությունը մերժելու որոշումից հետո միջնորդել են, որպեսզի դատարանը կրկին քննարկի Խաչատրյանի՝ վիրահատության նպատակով Հայաստանից մեկնելու հարցը, քանի որ նախորդ որոշմամբ սահմանված ժամկետը շուտով լրանում էր։ Դատավորը որոշել է երեք ամսով Խաչատրյանին թույլատրել լքել Հայաստանը։

Այսինքն՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում քննվող գործով արդեն իսկ Խաչատրյանը իրավունք ունի դուրս գալու ՀՀ-ից, իսկ այսօր հրապարակված դատաբժշկական եզրակացությունից հետո Խաչատրյանին առնվող մյուս քրեական վարույթով նրան կթույլատրվի մեկնել, թե ոչ՝ դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործն արդեն 6 տարի է՝ դատարանում է։ Այն նախ գտնվել է դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում, ապա, երբ այս դատավորի լիազորությունները դադարել են, մակագրվել է դատավոր Գիվի Հովհաննիսյանին։

 

Արաքս Մամուլյան