Թրամփը Չինաստանին մեղադրում է նախնական առևտրային գործարքը խախտելու համար

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանն «ամբողջությամբ խախտել է» Վաշինգտոնի հետ կնքված նախնական առևտրային համաձայնագիրը և խոսել  պատասխան գործողությունների մասին։ Նա նշել է, որ Չինաստանը հրաժարվել է համաձայնագրից, որը կդադարեցներ երկրի և ԱՄՆ-ի միջև պատասխան մաքսատուրքերը, գրում է CNBC-ն։

Թրամփի հայտարարությունից հետո ուրբաթ առավոտյան բաժնետոմսերի ֆյուչերսներն անկում են ապրել։

ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը ուրբաթ առավոտյան CNBC-ին տված հարցազրույցում կրկնել է Թրամփի մեղադրանքը՝ ասելով, որ «շատ մտահոգված են» Չինաստանի կողմից ժամանակավոր առևտրային համաձայնագրի չպահպանմամբ։

«Միացյալ Նահանգներն արեց ճիշտ այն, ինչ պետք է աներ, իսկ չինացիները դանդաղեցնում են իրենց պատասխանը»,- նշել է նա՝ ասելով, որ դա «լիովին անընդունելի է և պետք է լուծվի»։

Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում էլ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Չինաստանի հետ առևտրային բանակցությունները «մի փոքր փակուղի են մտել»։

ԱՄՆ-ն ու Չինաստանը մայիսի 12-ին համաձայնության էին եկել 90 օրով կասեցնել միմյանց ներմուծման վրա սահմանված մաքսատուրքերի մեծ մասը։ Համաձայնությունը ձեռք էր բերվել այն բանից հետո, երբ Թրամփը չափազանց բարձր մաքսատուրքեր էր սահմանել ԱՄՆ չինական ներմուծման համար, և Չինաստանը նույն կերպ էր պատասխանել։

«Երկու շաբաթ առաջ Չինաստանը լուրջ տնտեսական վտանգի մեջ էր։ Իմ սահմանած շատ բարձր մաքսատուրքերը գործնականում անհնար դարձրին Չինաստանի համար առևտուրը Միացյալ Նահանգների շուկայում, որը, անկասկած, աշխարհում առաջինն է։ Մենք իրականում մտանք Չինաստանի հետ սառը առևտրի մեջ, և դա նրանց համար կործանարար էր։ Շատ գործարաններ փակվեցին, և, մեղմ ասած, «քաղաքացիական անկարգություններ» տեղի ունեցան։ Ես տեսա, թե ինչ էր կատարվում, և ինձ դա դուր չեկավ։ Նրանց դուր չեկավ, ոչ թե մեզ։ Ես արագ գործարք կնքեցի Չինաստանի հետ՝ նրանց փրկելու համար այն իրավիճակից, որը, իմ կարծիքով, շատ վատ էր լինելու, և ես չէի ուզում, որ դա տեղի ունենար։ Այս գործարքի շնորհիվ ամեն ինչ արագ կայունացավ, և Չինաստանը վերադարձավ իր սովորական գործունեությանը։ Բոլորը երջանիկ էին։ Սա լավ լուր է»,- գրել է Թրամփը իր Truth Social-ում։

ԱՄՆ նախագահը նաև նշել է՝ «վատ լուրն այն է, որ Չինաստանը, գուցե, ոմանց համար զարմանալի չէ, լիովին խախտել է ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագիրը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի