Եթե նույնիսկ որոշակի խզում կա իշխանության և եկեղեցու միջև, դրա հանրայնացումը որոշակի քաղաքական նպատակ է հետապնդում․ Հրանուշ Խառատյան

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անընդունելի է համարում երկրի ղեկավարի կողմից հոգևոր դասի ներկայացուցիչների հասցեին այսօր առավոտյան արված գրառումների բառապաշարը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում մեկը մյուսի հետևից մի քանի գրառում էր արել՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասին։ Սոցցանցի օգտատերերից շատերը տարակուսած էին ոմանք անգամ կարծիք էին հայտնում, թե գուցե վարչապետի էջը կոտրել են։

«Եթե դա «մաչոյության» դրսևորում չէ, որը սովորաբար տղամարդկանց մի մասի մոտ կա, որով ինքնահաստատվում են, մնացածը սկսում է կասկածելի թվալ։ Ամբողջ խնդիրն այն է, որ բնութագրեր օգագործելիս փորձում է առանձին անհատական հարաբերություններ գնահատել։ Այսինքն՝ ո՛չ եկեղեցու պատմության, ո՛չ ընդհանուր մշակույթի, ո՛չ էլ դրա կշռի մասին է խոսում։ Կարծես՝ անհատական մի անձի հետ խոսի, որի նկատմամբ ունի իր համար հասկանալի վերաբերմունք»,- Factor.am-ի հետ զրույցում նման բնորոշում տվեց ազգագրագետը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի գրառումները։

Ինչ վերաբերում է եկեղեցու ինստիտուտին, ապա Խառատյանի կարծիքով ինչպես մեր երկրում, այնպես էլ ամբողջ աշխարհում կրոնական ինստիտուտներն ունեն բազմաթիվ խնդիրներ։

«Ո՛չ եկեղեցին է խնայում իշխանություններին, ո՛չ իշխանությունն է խնայում եկեղեցուն որպես ինստիտուտի։ Եթե նույնիսկ որոշակի խզում կա՝ ակնարկներով վերաբերմունք միմյանց նկատմամբ, դրա հանրայնացումը որոշակի քաղաքական նպատակ է հետապնդում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ դեռ երեկ կառավարության նիստին Փաշինյանն անդրադարձել էր եկեղեցիների նկատմամբ մարդկանց վերաբերմունքին, նշելով, որ որոշ տեղերում դրանք «չուլանացված» են՝ նկատի ունենալով կառույցները որպես անպետք իրերի պահեստ օգտագործելը։ Վարչապետի այդ հայտարարությանը հաջորդել էր մի քանի հոգևորականների արձագանքը, որոնք քննադատել էին Փաշինյանի ասածները։

 

Մանյա Պողոսյան