Ադրբեջանի ՊՆ-ն՝ Խոզնավարի ուղղությամբ կրակելու մասին

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Բաքուն արձագանքել է ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությանը Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Ադրբեջանական ռազմական գերատեսչությունը հայտարարել է, թե հայկական կողմը, իբր, կրկին ապատեղեկատվություն է տարածել։

«ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը, թե մայիսի 30-ին ժամը 00:10-ից մինչև 01:00-ն ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Խոզնավար բնակավայրի ուղղությամբ արձակված ենթադրյալ կրակի հետևանքով վնասվել է բնակելի շենք և սպանվել մանր եղջերավոր անասուն, բացարձակ սուտ է»,- ասվում է հայտարարության մեջ՝ առանց որևէ փաստական ապացույցների։

Նշվում, թե ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, իբր, երբեք չեն թիրախավորում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտները։

ՀՀ ՊՆ-ն այսօր հայտնել է Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական հերթական կրակոցների մասին՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի