Հանրային քննարկումների՝ ոչ շատ բովանդակային լինելը չեմ վիճարկի․ Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

«Պատշաճ իրազեկում չի՞ լինում, թե՞ ինչ-որ խոչընդատոներ կան՝ ոչ ծանոթ-բարեկամների հանրային լսումների մասնակցության»,- «Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» թեմայով քննարկման ժամանակ ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանին հարց ուղղեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

 

Հոկտանյանը պատասխանեց՝ նկատի ունի թաղապետարաններում կազմակերպված հանրային քննարկումները։

 

«Թաղապետարաններում հանրային լսումները, ըստ իմ ուսումնասիրության, կա՛մ չէին կայանում, կա՛մ հրավիրվում էին թաղապետարանի աշխատողներ։ Չեն գալիս, քանի որ իրազեկումն է վատ կազմակերպած»,- նշեց Հոկտանյանը։

 

Հավելենք, որ ԹԻՀԿ-ը Երևանում որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցությունը և թափանցիկությունը ապահովելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել՝

  • Քաղաքապետարանի կայքում ստեղծել առանձին բաժին՝ լսումների/քննարկումների վերաբերյալ հայտարարությունների, դրանց ժամանակացույցի, օրակարգի, մասնակցության կարգի և արձանագրությունների հրապարակման համար։
  • Օրենսդրորեն ամրագրել լսումների արձանագրությունների հրապարակման պարտադիր ժամկետ, օրինակ՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Առաջարկել գործնական մեթոդներ հանրային մասնակցության բարձրացման և հանրային լսումների մատչելիության ապահովման համար՝ խուսափելով լսումներ անցկացնել արձակուրդների ընթացքում, այդ թվում՝ կազմակերպելով դրանք ոչ աշխատանքային օրերին կամ երեկոյան ժամերին, իրականացնելով էլեկտրոնային ծանուցում շահագրգիռ կողմերին, ինչպես նաև կիրառելով առցանց հարթակներ և առաջարկելով առցանց մասնակցության հնարավորություններ (օրինակ՝ Zoom, Teams)։
  • Կարգավորել համընդհանուր կիրառելիության որոշումների կայացման գործընթացը, ինչպիսիք են տրանսպորտային բարեփոխումները, աղբահանության վճարի փոփոխությունները և այլ նմանատիպ որոշումները, սահմանելով հստակ իրավական մեխանիզմներ՝ հանրային լսումների և քննարկումների պարտադիր իրականացման համար։
  • Սահմանել հետադարձ կապի պարտադիր մեխանիզմ՝ պարզաբանելով, թե որ առաջարկներն են ընդունվել կամ մերժվել, և ինչու։ Տրամադրել վիճակագրություն՝  ներկայացված, ընդունված և մերժված առաջարկների քանակի վերաբերյալ։
  • Իրականացնել հանրային իրազեկման արշավներ՝ օգտագործելով տեղական ԶԼՄ-ներ, սոցիալական ցանցեր և  կազմակերպելով համայնքային միջոցառումներ՝ բարձրացնելու բնակիչների իրազեկվածությունը մասնակցության հնարավորությունների, «Ակտիվ քաղաքացի» հարթակի գործառույթների, ինչպես նաև հանրային լսումների և քննարկումների գործընթացների վերաբերյալ՝ խթանելու նրանց ակտիվ ներգրավվածությունը։
  • Ստեղծել շահագրգիռ կողմերի ոլորտայի շտեմարաններ՝ ներառելով ՔՀԿ-ներ, խոցելի խմբերի ներկայացուցիչներ, մասնագիտական կազմակերպություններ, անհատ փորձագետներ, բուհեր և ինստիտուտներ՝ նրանց ծանուցելով որոշումների նախագծերի մասին։
  • Որոշումների ընդունման նախնական փուլում, երբ դեռ հնարավոր է ազդել որոշումների բովանդակության վրա, կազմակերպել թիրախային խորհրդակցություններ ՔՀԿ-ների, խոցելի խմբերի և ազդակիր համայնքի, մասնագիտական կազմակերպությունների, անհատ փորձագետների, բուհերի և մասնագիտացված ինստիտուտների հետ։
  • Մշակել որոշումների կայացման գործընթացում հանրային իրազեկման և մասնակցության ապահովման վաղ փուլերի ուղեցույցներ՝ ներառելով կոնկրետ գործողությունների ցանկ, ծանուցումների ձևաչափ և ժամկետներ։
  • Քաղաքապետարանի կայքում և սոցիալական մեդիայում ստեղծել առանձին բաժին՝ քաղաքապետին կից հանրային խորհուրդների գործունեության, կազմի, նրանց հետ կապվելու հնարավորությունների և մասնակցության կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ։
  • Հանրային խորհուրդների գործունեության թափանցիկության ապահովման նպատակով հրապարակել նիստերի ժամանակացույցը և արձանագրությունները քաղաքապետարանի կայքում։
  • Օգտագործել «Ակտիվ քաղաքացի» հարթակը հանրային կարևորություն ունեցող նախագծերի քննարկման համար։ Իրականացնել հանրային իրազեկման արշավներ՝ բարձրացնելու բնակիչների մասնակցությունը «Ակտիվ քաղաքացի» հարթակի աշխատանքներին։
  • Սահմանել վարչական պատասխանատվություն՝ հանրային մասնակցության պահանջների խախտման համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։