Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ․ Ջոշ Հաք
Քաղաքականություն
30.05.2025 | 11:09
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը անդրադարձել է երեկ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշ Հաքի ու ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպմանը։
«Հայ-ամերիկյան ամուր հարաբերությունների մասին զրուցեցի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը տարածաշրջանային բարեկեցությունը, փոխկապվածությունն ու անվտանգությունը խթանելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ, ինչի շրջանակներում Ա.Գրիգորյանը նաև կարևորել է ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերի շարունակականությունը: