Մոսկվան Սերբիային մեղադրում է Ուկրաինային զինամթերք մատակարարելու մեջ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ սերբական պաշտպանական ընկերությունները շարունակում են զինամթերք մատակարարել Կիևին՝ «չնայած պաշտոնական Բելգրադի կողմից հայտարարված «չեզոքությանը», փոխանցում է Meduza-ն։

«Սերբական ռազմական արդյունաբերությունը փորձում է մեջքից կրակել Ռուսաստանին» վերնագրով հաղորդագրության մեջ նշվում է, որ «սերբական պաշտպանական արդյունաբերության աշխատողների ներդրումն Արևմուտքի կողմից սանձազերծված պատերազմում» կազմում է «հարյուր հազարավոր արկեր՝ նախատեսված համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և հաուբիցների համար, ինչպես նաև մեկ միլիոն փամփուշտ՝ փոքր զենքի համար»։

Ռուսական գերատեսուչությունը պնդում է, թե մատակարարումները կատարվում են վերջնական օգտագործողի կեղծ վկայականների և միջնորդ երկրների, այդ թվում՝ Չեխիայի, Լեհաստանի և Բուլղարիայի միջոցով:

«Անհավանական է, որ նման մատակարարումները կարող են արդարացվել մարդասիրական նկատառումներով։ Դրանք ունեն մեկ ակնհայտ նպատակ՝ սպանել և խեղել ռուս զինծառայողներին և Ռուսաստանի քաղաքացիական բնակչությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծառայությունը նաև թվարկում է սերբական պաշտպանական ընկերությունները, որոնք մասնակցում են դրան։

«Կարծես թե սերբական պաշտպանական արդյունաբերության աշխատողների և նրանց հովանավորների՝ եղբայրական սլավոնական ժողովուրդների արյունից շահույթ ստանալու ցանկությունը նրանց ստիպել է լիովին մոռանալ, թե ովքեր են իրենց իսկական ընկերները և ովքեր՝ թշնամիները»,- նշվում է հայտարարության մեջ՝ հիշեցմամբ, թե «Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել սերբերին նրանց պատմության ամենակրիտիկական պահերին»։

2024 թվականի հունիսին Financial Times-ը հաղորդել էր, որ Սերբիայից արտահանված զինամթերքի ծավալը, որն այնուհետև երրորդ կողմերի միջոցով հասել է Ուկրաինա, կազմել է մոտ 800 միլիոն եվրո։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի հերքել մատակարարումները և այդ թիվն անվանել է «ընդհանուր առմամբ ճշգրիտ»։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ զինամթերքի արտահանումը երկրի «տնտեսական վերածննդի մի մասն է»։

«Այո, մենք մեր զինամթերքն արտահանում ենք։ Մենք չենք կարող այն արտահանել Ուկրաինա կամ Ռուսաստան։ Բայց մենք բազմաթիվ պայմանագրեր ունենք ամերիկացիների, իսպանացիների, չեխերի և այլոց հետ։ Թե ինչ են նրանք անում դրանով, իրենց գործն է»,- Financial Times-ին ասել էր Վուչիչը։

Հավելենք, որ 2025 թվականին Վուչիչը Հաղթանակի օրվա 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա ժամանած համաշխարհային առաջնորդների թվում էր։ Ճանապարհին նրա ինքնաթիռը ստիպված էր եղել արտակարգ վայրէջք կատարել Բաքվում. այդ օրը Ռուսաստանի ՀՕՊ-ը հետ էր մղում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումները, որոնց պատճառով Մոսկվայի օդանավակայանները գործնականում փակվել էին։

Վուչիչի Մոսկվա այցից առաջ էլ հայտնի էր դարձել, որ Լիտվայի և Լատվիայի իշխանություններն արգելել են նրա ինքնաթիռին թռչել իրենց տարածքով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի