Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն ու նրա 9 հարազատները վաղը հրավիրվել են դատախազություն

Լուրեր

24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
Բոլորը

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այժմ՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե) նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը և նրա հետ փոխկապակցված 9 անձ վաղը հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Factor TV-ն տեղեկացավ «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքէջից։

Ըստ վարչության կողմից ներկայացված ծանուցագրի՝ կողմը կարող է ներկայանալ վարչություն և դիրքորոշում հայտնել.

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,- նշվում է ծանուցագրում։

Փոխկապակցված անձինք Մովսեսյանին մոտ հարազատներ են, մասնավորապես հրավիրված անձանց թվում են կինը՝ Ալբինա Մարկոսյանը, զավակները՝ Մարի և Արեգ Մովսեսյանները, վերջիններիս անչափահաս քույրն ու եղբայրը, Արտյոմ Մովսեսյանի կնոջ հայրն ու քույրը՝ Վահան Մարկոսյանը և Էվելինա Մարկոսյանը, ինչպես նաև եղբոր տղան՝ Վահե Մովսեսյանը և ևս մեկ անձ։

Հիշեցնենք՝ ընդամենը երկու շաբաթ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի Մովսեսյանը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս։ Ըստ հաղորդագրության՝ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը մեկ թռիչքային ժամը 218 հզր 900 ՀՀ դրամով օդանավի վարձակալության պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որի կողմից ներմուծվող օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել ուսումնական թռիչքների համար սահմանված ավիացիոն միջազգային չափանիշներին, տեխնիկական բնութագրին և չի ունեցել շահագործման վկայական.

«Ֆ.Մ.-ն պատրաստել և օգտագործել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ այն մասին, թե իբրև մեկ թռիչքային ժամի համար 218 հզր 940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին: Պայմանագրի գործողության ընթացքում առանց հիմնավորման օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է: Արդյունքում, ընկերության կողմից ընդամենը 86 մլն 210 հզր 827 ՀՀ դրամ արժեքով գնված օդանավի վարձակալությամբ՝ փաստացի Ա.Մ.-ին պատկանող նշված ընկերությանը բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592 մլն 77 հզր 300 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքները ընկերության գնացուցակով կատարելու դեպքում առավելագույնը կարող էր կազմել 317 մլն 887 հզր 702 ՀՀ դրամ: Այսպիսով, վերջիններիս գործողությունների հետևանքով ընկերությանն անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 274 մլն 189 հզր 598 ՀՀ դրամ գումար»։

Ավելին, քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասի չափով արգելանք է դրվել Մովսեսյանին պատկանող գույքի վրա:

Նշենք՝ Արտյոմ Մովսեսյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է տևական ժամանակ՝ 2004-ից մինչև 2016 թվականի հունիսը։

Ռոզա Վարդանյան