Խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար․ ԱԽ քարտուղար

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հիմա մենք դիվանագիտական խողովակով խորհրդակցություններ ենք անցկացնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ պայմանագրի տեքստը վերջնականացված է, և միայն անհրաժեշտություն է մնացել, որ ստորագրվի պայմանագիրը:

Հարցին՝ ինչո՞ւ չի ստորագրվում խաղաղության պայմանագիրը, ԱԽ քարտուղարն արձագանքեց․ «Գիտեք, որ իրենք հրապարակային ներկայացնում են իրենց մոտեցումները, մենք էլ ունենք մեր մոտեցումներն այդ հարցերի շուրջ: Պարբերաբար խոսում ենք դրանց մասին, մենք պատրաստակամություն ենք հայտնել Խաղաղության պայմանագրի ստորագրման միևնույն օրը ստորագրենք Մինսկի խմբի լուծարման դիմումը, ինչպես նաև Սահամանդրության մասով էլ գիտեք ՀՀ դիրքորոշումը»։

Անդրադառնալով Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ հնչած կրակոցին, Գրիգորյանն ասաց, որ դեպքին առիթ չի ունեցել ծանոթանալ։

«Սահմանային միջադեպերի հետ կապված մենք Ադրբեջանին առաջարկել ենք հետաքննության մեխանիզմ ստեղծել, հետաքննել տեղի ունեցած միջադեպերը։ Մենք շարունակում ենք աշխատել Ադրեջանի հետ, որպեսզի այդ մեխանիզմները ներդրվեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգով իրենք չեն խաբել ժողովրդին, սահմանազատված հատվածներում միջադեպեր չեն լինում։

Հիշեցնենք՝ ՊՆ-ի փոխանցմամբ՝ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։