Ինչ է հայտարարագրել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 6 անշարժ գույք ունի, որոնք բոլորը ձեռք է բերել 2021 թվականին՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մարտիրոսյանը Երևանում ունի 2 անհատական բնակելի տուն, հողին ամրակայված 2 այլ անշարժ գույք, ավտոտնակ և հողամաս։ Նա վարում է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։

Հովհաննես Մարտիրոսյանը 2024-ին ստացել է 14․7 մլն դրամ աշխատավարձ և 1․2 մլն դրամ կենսաթոշակ ոստիկանությունից։ Ունի 4 վարկ՝ ընդհանուր 7․1 մլն դրամ ծավալով։ Տարեվերջին Մարտիրոսյանի բանկային հաշվին եղել է 1․1 մլն դրամ, կանխիկ գումար նա չի հայտարարագրել։

Մարտիրոսյանի կինը՝ Նոննա Սահակյանը, 2024 թվականի համար հայտարարագիր դեռ չի ներկայացրել։ 2023-ի հայտարարագրի համաձայն՝ նա «Կաիսա» զարգացման կենտրոնում մարզիչ է աշխատել և ստացել է 242 հազար դրամ աշխատավարձ, նաև զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի արդյունքում ստացել է 6․4 մլն դրամ, 4932 եվրո և 6099 դոլար եկամուտ։

Սահակյանը բանկային հաշվին ունեցել է 7200 եվրո, 122 ռուբլի, 10․6 հազար դոլար, 120 հազար դրամ, կանխիկ՝ 9550 եվրո, 23․5 հազար դոլար, 3 մլն դրամ։