Բաքուն հերքել է Խոզնավարի ուղղությամբ կրակելու մասին ՀՀ ՊՆ հայտարարությունը

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն արձագանքել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ կրակ բացելու մասին ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարությանը։ Չնայած ապացույցներին՝ Բաքուն հերքել է միջադեպը։

«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունը, թե մայիսի 29-ին ժամը 01:00-ից մինչև 01:15-ը, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ և վնասել բնակելի շենք, ևս մեկ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե, իբր, «հակառակ կողմը, նման միտումնավոր ապատեղեկատվություն և կեղծ լուրեր տարածելով, փորձում է միջազգային հանրության մոտ աղավաղված կարծիք ձևավորել և հող ստեղծել հետագա սադրանքների համար»։

«Հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները երբեք կրակ չեն բացում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ»,- նշել է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն, տուժածներ չկան: ՀՀ պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմին կոչ էր հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի