ՌԴ միջուկային բազաների սխեմաները հայտնվել են հանրային տիրույթում և լրագրողների ձեռքում

Լուրեր

24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
24.06.2026 | 17:39
Հայաստանը 120 միլիոն դոլար է ներդրել արհեստական ​​բանականության ոլորտում տարածաշրջանային տերություն դառնալու համար․ Forbes-ի անդրադարձը
24.06.2026 | 17:30
«Ծիրանը հավաքել, սամալյոտով արտահանել ենք, ընտիր ծիրան էր»․ Սուրենավանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 17:17
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի
24.06.2026 | 17:09
Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը
24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Բոլորը

Դանիական Danwatch-ի և գերմանական Der Spiegel-ի լրագրողների տրամադրության տակ են հայտնվել ռուսական գաղտնի միջուկային օբյեկտների մանրամասն պլանները։ Պարզվել է, դրանք բացահայտ հրապարակվել են Ռուսաստանում մրցութային փաստաթղթերում, գրում է Current time-ը։

Ռուսաստանը միջուկային զենք պահելու համար օգտագործում է 11 օբյեկտ, որոնց մեծ մասն ընդլայնվել և արդիականացվել է։ Նման օբյեկտների ներքին պլանները խիստ գաղտնի են պահվում, սակայն լրագրողները, ուսումնասիրելով մրցութային փաստաթղթերը, Օրենբուրգի մարզի Յասնի քաղաքում գտել են ռազմավարական հրթիռային ուժերի բազայի հարյուրավոր սխեմաներ։

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ բազաները դրսից պաշտպանված են բարդ մոնիթորինգի համակարգերով՝ հեռակառավարվող գնդացիրներով և նռնականետերով, ինչպես նաև ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերով։ Արտաքին պարագիծը հագեցած է էլեկտրական ցանկապատերի եռաստիճան համակարգով, սեյսմիկ և ռադիոակտիվության սենսորներով, երկաթբետոնե պատերով, պայթյունակայուն դռներով ու պատուհաններով, ինչպես նաև մագնիսական կոնտակտներով և ինֆրակարմիր սենսորներով ահազանգման համակարգերով։

Մանրամասն նկարագրված է նաև կառույցների ներքին դասավորությունը, ներառյալ՝ պաշտպանիչ հագուստի և զենքի պահեստավորման սենյակների, կառավարման սենյակների և սենյակները միացնող ստորգետնյա թունելների տեղակայումը։

Փաստաթղթերում նաև նշված են վայրերը, թե որտեղ են զինվորները սնվում, քնում, հանգստանում և մարզվում, ինչպես նաև ինչ մարզասարքեր են օգտագործում և ինչ խաղեր են խաղում ազատ ժամանակ։

Ռուսաստանի անվտանգության քաղաքականության հարցերով փորձագետ և Նորվեգիայի պաշտպանության ակադեմիայի դասախոս Թոմ Ռյոսոթը նշում է, որ լրագրողների կողմից հայտնաբերված փաստաթղթերը հաստատում են, որ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի արդիականացումն իրական է, և որ «նոր տեսակի զենքի և ենթակառուցվածքների մասին մեծ խոսքերը հիմնավորված են շատ կոնկրետ գործողություններով»։

Բրիտանական ռազմական հետախուզության նախկին սպան էլ նման փաստաթղթերի արտահոսքը որակել է որպես Ռուսաստանում «գործընթացների լուրջ խափանում»՝ ասելով, որ փաստաթղթերը պոտենցիալ կերպով ռազմական բազաները խոցելի են դարձնում արտաքին հարձակումների համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի