Ըստ ԱՄՆ հետախուզության՝ ՌԴ-ն տեղեկատվական գործողություններ է կիրառել ՀՀ ժողովրդավարությունը, ավելի արևմտամետ ղեկավարությանը վարկաբեկելու համար

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարության հետախուզության գործակալությունը (DIA) «2025 թվականի գլոբալ սպառնալիքների գնահատում» զեկույցում անդրադարձ է կատարել վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությանը։

Մասնավորապես, նշվում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված տեղեկատվական գործողությունները։

«Ռուս-հայկական հարաբերությունները վատթարացել են անցյալ տարի, քանի որ Հայաստանը սպառնացել էր դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, իսկ Ռուսաստանը տեղեկատվական գործողություններ է կիրառել՝ հայկական ժողովրդավարությունը և դրա ավելի արևմտամետ ղեկավարությանը վարկաբեկելու համար»,- ասվում է զեկույցում։

Վրաստանի մասով նշվում է, որ Ռուսաստանը «գրեթե անկասկած նպատակ ունի» երկիրը վերադարձնել իր ազդեցության ոլորտ։ Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից ի վեր «Վրացական երազանքի» գլխավորած կառավարությունը ստեղծել է մի միջավայր, որը թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել իր ազդեցությունը երկրում։

Ադրբեջանի հետ կապված զեկույցում անդրադարձ չկա։

Նշվում է նաև, որ Ռուսաստանը Կենտրոնական Ասիայում ունի խորը պատմական, տնտեսական, քաղաքական, ռազմական և մշակութային կապեր, որոնք թույլ են տալիս նրան պահպանել կայուն, թեև որոշ չափով անհավասար ազդեցություն տարածաշրջանում։ Ըստ զեկույցի՝ Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի անվտանգությունը համարում է իր անբաժանելի մասը և օգտագործում է երկկողմ ու բազմակողմ համագործակցության համաձայնագրերը՝ անվտանգության ճարտարապետությունը վերահսկելու համար, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցով: Մոսկվան նաև օգտագործում է Կենտրոնական Ասիայի կախվածությունը ռուսական գազի և նավթի ենթակառուցվածքներից՝ տարածաշրջանի երկրների վրա ճնշում գործադրելու միջոցով իր նպատակներին հասնելու համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի