Բանակում խնդիրները դիտարկել սոցիալական տեսանկյունից՝ փակուղի գնացող ճանապարհ է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.06.2026 | 23:18
Գիշերվա կեսին գողացան ժողովրդի քվեն. Տոնոյանը` ԿԸՀ-ի որոշման մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:13
Մենք խնդիր ունենք, երբ ՔՊ-ի յուրաքանչյուր ձայն մեկից դառնում է զրո. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 23:03
Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց․ Բագրատ Միկոյան
14.06.2026 | 23:02
ԱԱ-2026․ Գերմանիան 7 գոլ խփեց Կյուրասաոյին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 22:48
Լեգիտիմ խորհրդարան չէ. ՍԴ ենք դիմելու և քննարկենք պայքարի մյուս ձևերը. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:42
Հիքմեթ Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված հատվածով. Armenpress
14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Գումարի դիմաց ծառայության կրճատումը դուրս է բոլոր տրամաբանական մոտեցումներից»,- ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսպիսի կարծիք հայտնեց։

«Սոցիալական արդարությունից՝ մինչև արդարության կոպտագույն խախտումներ, որոնք արտահայտվում են իշխանության առաջ քաշած նախաձեռնությամբ՝ գալիս են լրացնելու առանց այն էլ հասարակության մեջ տեղ գտած «սևերի-սպիտակների» հակադրություններում։ Բանակում խնդիրները դիտարկել բացառապես սոցիալական տեսանկյունից վերջնական փակուղի գնացող ճանապարհ է։ Այն կառավարությունը, որի համար հերոսը ոչ թե հայրենիքի պաշտպանության համար զինվորագրված մարդն է, այլ՝ հարկ վճարողը՝ արդեն իսկ ջախջախել է ԶՈՒ-երի գաղափարական ողնաշարը։ Բանակի հիմնական սյուներից մեկը՝ պարտադիր ժամկետային ծառայությունն, այս աստիճանի խեղաթյուրելն ազգային անվտանգության սպառնալիք է պարունակում։ Բանակը փորձադաշտ չէ։ Այստեղ կան սկզբունքներ, որոնք անքակտելի են, հատկապես, որ մեր շուրջ ռազմաքաղաքական իրադրությունն էականորեն չի փոխվել և այս փոփոխությունը մեզ առավել խոցելի է դարձնելու»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։