Քաղաքապետարանում խուզարկությունից հետո ձերբակալվածներ կան

Լուրեր

19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19.02.2026 | 17:27
«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով
19.02.2026 | 17:18
Ով է ավելի ազատ ու ով՝ կալանավորված․ Բագրատ Գալստանյանի ելույթը՝ կալանքի ժամկետը երկարացնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
19.02.2026 | 16:59
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
19.02.2026 | 16:48
Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը
19.02.2026 | 16:35
ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից դուրս բերել իր վերջին զորքերը. WSJ
19.02.2026 | 16:26
«Նոայի» ֆուտբոլային կոմիքսն ու «ԱԶ Ալկմարի» տեսաանդրադարձը Երևանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:17
«Քարֆուր»-ում վտանգավոր սննդամթերք է արտադրվել․ ՍԱՏՄ
19.02.2026 | 16:10
Դատավորներն ազատ են խոսել իրենց և գործընկերների կարգապահական գործերի մասին․ Զորայր Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:06
Ուկրաինայի ԶՈՒ հարձակումներից հետո Բելգորոդում և հարակից շրջանում էլեկտրաէներգիայի անջատումներ են
19.02.2026 | 15:55
Ադելիա Պետրոսյանն ունի մեդալ նվաճելու բոլոր շանսերը․ օլիմպիական չեմպիոն Մարինին
19.02.2026 | 15:49
Որոնք են ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող 1-ին չորս ազգային փոքրամասնությունները՝ ըստ մարդահամարի տվյալների
19.02.2026 | 15:40
Դավիթ Հարությունյանի գործով նիստը ԲԴԽ-ում՝ ՈՒՂԻՂ
19.02.2026 | 15:38
Ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայր Էնդրյուն. BBC
Բոլորը

Երևանի քաղաքապետարանի երկու նախկին աշխատակից ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Այս մասին Factor TV-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Մենք արդեն հայտնել ենք, որ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացրել։ Հենց այս գործողությունների արդյունքով էլ ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։

Թե ովքեր են նրանք, վարույթն իրականացնող մարմնից չեն մանրամասնում։ Միայն տեղեկացնում են, որ վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։

Մեր տեղեկություններով՝ գործողություններն իրականացվել են քաղաքաշինության վարչությունում։

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ դարձյալ նույն մասնաշենքից երկու պաշտոնյաներ էին ձերբակալվել և կալանավորվել։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու համար։

 

Արփի Հակոբյան