Նշանակվեցին հանձնաժողովների նախագահներ, ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյմբերին
Քաղաքականություն
10.10.2018 | 12:10Նորընտիր ավագանու առաջին նիստում որոշվեց Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Մնացականյանին։
Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սաթենիկ Մկրտչյանը։ Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արսեն Կարապետյանը, իսկ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արուսյակ Ջուլհակյանը։
Ավագանու հաջորդ նիստը կկայանա նոյմբերի տասին, իսկ քաղաքապետի երդման արարողությունը՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12.00-ին: