Հայկ Մարությանն ավագանու անդամներին կոչ արեց ուշադիր և հետևողական լինել երևանցիների խնդիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Ես երջանիկ եմ, որ մենք այսօր ներկայացնում ենք մեր Երևանի բնակիչներին, և այս ամենը տեղի է ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով. այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին ասաց Հայկ Մարությանը:

«Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, որ ունեին Երևանի բնակիչները: Վստահ եմ, որ այս ավագանու կազմով՝ անկախ կուսակցության պատկանելությունից, կանենք այնպես, որպեսզի մեր երևանցիներն ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե և ամեն վայրկյան ժպտան»,- հավելեց Մարությանը:

Նա վստահեցրեց, որ Երևանի ավագանու ամբողջ կազմը դիտարկում է որպես մեկ մարմին, չի տարբերակում ըստ խմբակցությունների. «Մենք բոլորս՝ ավագանու 65 անդամները, պետք է աշխատենք միասին, ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի, երևանցիների մասին: Եվ ես կխնդրեմ բոլորին՝ միշտ ուշադիր լինել Երևանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին, անհապաղ արձագանքել, բոլոր հարցերը հասցնել այստեղ՝ ավագանու նիստին, հանել քննարկման, և դրանց լուծում տալ»: