ՀԱՄԱՍ-ի աղբյուրը հայտնել է, որ խմբավորումն ընդունել է Գազայում հրադադարի առաջարկը. Ուիթկոֆը հերքել է տեղեկությունը

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի հրադադարի առաջարկին։ Այս մասին հայտնում են AFP-ն և Reuters-ը։

ՀԱՄԱՍ-ի աղբյուրը հայտնել է, որ խմբավորումն ընդունել է միջնորդների կողմից ներկայացված Գազայի հրադադարի առաջարկը, որը, ըստ հաղորդումների, ենթադրում է 10 պատանդի ազատ արձակում երկու խմբով և 70-օրյա հրադադար։

«ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթկոֆի նոր առաջարկին, որը շարժումը ստացել է միջնորդներից»,- AFP-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ «հրադադարի ընթացքում կսկսվեն բանակցություններ մշտական ​​​​հրադադարի վերաբերյալ՝ ամերիկյան երաշխիքներով»։

Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, սակայն, հաղորդում է, որ իր հետ զրույցում Ուիթկոֆը հերքել է ՀԱՄԱՍ-ի համաձայնության մասին հայտարարությունը։

«Այն, ինչ ես տեսել եմ ՀԱՄԱՍ-ից, հիասթափեցնող է և լիովին անընդունելի»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ լրագրողի՝ Ուիթկոֆն իրեն ասել է, որ Իսրայելը կհամաձայնվի ժամանակավոր հրադադարի և պատանդների հետ կապված գործարքի, որը թույլ կտա վերադարձնել ողջ մնացածների և մահացածների կեսին, «կհանգեցնի էական բանակցությունների՝ մշտական ​​հրադադարի ճանապարհ գտնելու համար, որտեղ ինքը համաձայնել է նախագահել»։

«Այդ գործարքը սեղանին է։ ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի դա», – նշել է Ուիթկոֆը։

Մայիսի 18-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր Ուիթկոֆի առաջարկի մասին, որը փոխանցվել է երկու կողմերին։ Նեթանյահուն դրական է պատասխանել, «սակայն բազմաթիվ պայմաններով և վերապահումներով»։

Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը նույն օրը հայտարարել էր «լայնածավալ ցամաքային գործողությունների» մեկնարկի մասին Գազայի հյուսիսային և հարավային հատվածներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի