Իսրայելական հարվածներից Գազայում 52 մարդ է զոհվել, այդ թվում՝ 36-ը՝ դպրոցում

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 52 մարդ, այդ թվում՝ 36-ը՝ դպրոցում, որը վերածվել է փախստականների ապաստարանի։ Նշվում է, որ հարվածները հասցվել են, երբ մարդիկ քնած են եղել, հրդեհվել են նրանց իրերը։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ թիրախը դպրոցում թաքնված զինյալներն են եղել, գրում է AP-ն։

Իսրայելը Գազայի վրա հարձակումը վերսկսել է մարտին՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի դադարեցումից հետո։ Թել Ավիվը  խոստացել է վերահսկողություն հաստատել Գազայի նկատմամբ և շարունակել պայքարը՝ մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը կամ զինաթափումը, և մինչև 2023 թվականի հոկտեմբերի 7-ի պատերազմը հրահրող հարձակումից հետո մնացած 58 պատանդներին վերադարձնելը, որոնց մեկ երրորդը, ենթադրաբար, ողջ է։

Իսրայելը սկսել է թույլատրել մարդասիրական օգնության փոքր քանակություն հասցնել Գազա՝ 2,5 ամիս տևած սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի կամ այլ ապրանքների մուտքն ամբողջությամբ արգելափակելուց հետո։ Օգնության խմբերը զգուշացնում են սովի մասին՝ նշելով, որ ստացված օգնությունը դեռևս բավարար չէ աճող կարիքները բավարարելու համար։

Իսրայելը հայտարարում է, որ ծրագրում է լիակատար վերահսկողություն հաստատել Գազայի նկատմամբ և նպաստել այն բանին, ինչը Թել Ավիվը նկարագրում է որպես ավելի քան 2 միլիոն բնակիչների կամավոր միգրացիա, մի ծրագիր, որը մերժվել է պաղեստինցիների և միջազգային հանրության մեծ մասի կողմից։

ՀԱՄԱՍ-ը երկուշաբթի զգուշացրել է պաղեստինցիներին՝ չհամագործակցել նոր օգնության համակարգի հետ՝ նշելով, որ այն ուղղված է այդ նպատակներին հասնելուն։ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով ավերվել են Գազայի մեծ տարածքներ և տեղահանել բնակչության շուրջ 90%-ին։

Գազա քաղաքի Դարաջ թաղամասում գտնվող դպրոցի վրա հարվածի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են, ասել է նախարարության արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Ֆահմի Ավադը։ Նա նշել է, որ զոհվածների թվում են հայր և նրա հինգ երեխաները։ Գազա քաղաքի Շիֆա և ալ-Ահլի հիվանդանոցները հաստատել են ընդհանուր զոհերի թիվը։

Ավադը նշել է, որ դպրոցը երեք անգամ հարվածների է ենթարկվել, երբ մարդիկ քնած են եղել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Համացանցում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են փրկարարները պայքարում հրդեհները մարելու համար։

Զինվորականները հայտարարել են, որ թիրախը դպրոցի ներսում գտնվող զինյալների հրամանատարական և վերահսկողական կենտրոնն էր, որն օգտագործում են ՀԱՄԱՍ-ը և Իսլամական Ջիհադը հարձակումների համար հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով։

Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում տան վրա առանձին հարվածի հետևանքով զոհվել է նույն ընտանիքի 16 անդամ, այդ թվում՝ հինգ կին և երկու երեխա։

Իսրայելական բանակի տվյալներով էլ՝ պաղեստինցի զինյալները Գազայից արձակել են երեք արկ, որոնցից երկուսը չեն հասել տարածք, իսկ երրորդը ոչնչացվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի