Բաքվի պայմաններն օրինական են․ Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Սահմանադրության և «Արևմտյան Ադրբեջանի» մասին Փաշինանի հայտարարություններին ի պատասխան

Լուրեր

11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն»  միջազգային համաժողովի ժամանակ արված հայտարարություններին։ Հաջիզադեն ասել է, թե, իբր, «ՀՀ վարչապետի կողմից 2025 թվականի մայիսի 26-ին «Երևանյան երկխոսության» ժամանակ կրկնված դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս Հայաստանի անպատրաստ լինելը  փոփոխություններ մտցնել իր Սահմանադրությունում՝ տարածքային պահանջներին անդրադառնալու և խաղաղության գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում խաղաղության նկատմամբ Հայաստանի հանձնառության վերաբերյալ»։

«Նաև հարցեր է առաջացնում, թե ինչու է Հայաստանը, անտեսելով Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերը, ամեն կերպ դա կապում խաղաղության պայմանագրի հետ՝ փորձելով պահպանել այս հնացած մեխանիզմը, որն այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին: Հակամարտության լուծման հետ կապված, որը Մինսկի խմբի գործունեության ոլորտն է, Ադրբեջանն իրավացիորեն պահանջել է այս խմբի լուծարումը: Այս քայլի հետաձգումը կասկածներ է առաջացնում Հայաստանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ։ Պնդումը, որ Մինսկի խմբի լուծարումը նպատակ ունի փակել հայ-ադրբեջանական հակամարտությունը Ադրբեջանի տարածքում և այն տեղափոխել Հայաստանի ինքնիշխան տարածք, բացարձակ մանիպուլյացիա է։ Նման դիրքորոշում ընդունելով՝ Հայաստանն ակնարկում է, որ հակամարտությունը դեռ չի ավարտվել, և Մինսկի խումբը պետք է պահպանվի»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաջիզադեն նշել է, թե ՀՀ վարչապետի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարությունները, իբր,  «փաստերի խեղաթյուրում են և ադրբեջանցիների  անօտարելի իրավունքների ակնհայտ ժխտում», որոնք, իբր, «կազմում էին Հայաստանի բնակչության մեծամասնությունը»։

«Կայուն խաղաղության հասնելու համար Հայաստանը պետք է համապատասխանաբար փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, վերացնի տարածքային պահանջները դրանից և աջակցի Մինսկի խմբի լուծարմանը առանց որևէ պայմանի: Ադրբեջանի պայմանները խոչընդոտներ չեն, այլ տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու օրինական քայլեր»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀՀ Սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում Հայաստանի Սահմանադրությանը, ապա այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ և կհամոզի Հայաստանի ժողովրդին, որ դա պետք է երկարատև խաղաղության համար: Նա նաև հայտարարել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի