2 խոշոր գնում՝ 1 տարում․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը Վրաստանում բնակարան է գնել

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը 2024 թվականին 2 խոշոր գնում է կատարել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած հայտարարագրի համաձայն Սարգսյանը 2024-ին 45 հազար դոլարով բնակարան է գնել Վրաստանում Նիզուլի Ալիևից, ևս 41․9 մլն դրամ փոխառություն է տվել «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊ ընկերությանը, որը Երևանում «Կոմիտաս պարկ» բնակելի թաղամասի կառուցապատողն է, այսինքն՝ կառուցվող շենքում բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել։

Այս 2 անշարժ գույքը Սարգսյանը ձեռք է բերել հիփոթեքային վարկերով, որոնց մայր գումարը տարեվերջին եղել է 33․7 հազար դոլար և 37․3 մլն դրամ, սակայն թե որ բանկերից է նա այդքան վարկ վերցրել, Սարգսյանը չի հայտարարագրել։ Տեսչական մարմնի ղեկավարը այլ 2 վարկեր էլ ունի՝ գրեթե 7 մլն դրամ ծավալով։

2024-ի տարեվերջին նրա բանկային հաշիվներին եղել է ընդամենը 246 դոլար, մոտ 1․5 մլն դրամ, իսկ կանխիկ ունեցել է 3․7 մլն դրամ։ Սարգսյանը ԱԱՏՄ-ից ստացել է 14․6 մլն դրամ աշխատավարձ, եկամտահարկի վերադարձի գումարը կազմել է 2․7 մլն դրամ։ Վարկերի մարմանն անցած տարի ուղղել է 8․5 մլն դրամ, միանվագ ծախսել է 10 հազար դոլար և 4․2 մլն դրամ։

Սարգսյանը ևս 1 բնակարան (1/6 բաժնային սեփականություն) ունի Մեղրիում 1994-ից, վարում է 2023-ին գնված MAZDA մակնիշի ավտոմեքենա։

Սլավիկ Սարգսյանի կինը՝ Աննա Մինասյանը, Կոտայքի Նոր գյուղ համայնքում 2022-ից 2 հողամաս ունի։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է 323 հազար դրամ, կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։ Մինասյանն աշխատում է «Ալեքս հոմ» ընկերությունում և անցած տարի ստացել է 3․6 մլն դրամ աշխատավարձ, 601 հազար դրամ էլ ստացել է եկամտահարկի վերադարձ։