Պուտինը խելագարվել է․ եթե ցանկանում է ամբողջ Ուկրաինան, դա կբերի ՌԴ-ի կործանմանը․ Թրամփ

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «լիովին խելագարվել է»։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում: Թրամփի մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ ռուսական զորքերը մի քանի օր շարունակ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ են հասցնում Ուկրաինային։

«Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելագարվել է։ Նա անտեղի շատ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում։ Հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են արձակվում Ուկրաինայի քաղաքների վրա՝ առանց որևէ պատճառի։ Ես միշտ ասել եմ, որ նա ուզում է ամբողջ Ուկրաինան, այլ ոչ թե միայն դրա մի մասը, և գուցե դա ճիշտ է, բայց եթե նա դա անի, դա կհանգեցնի Ռուսաստանի կործանմանը»,- նշել է Թրամփը։

Միաժամանակ, նա քննադատել է նաև Ուկրիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։

«Նմանապես, նախագահ Զելենսկին իր երկրին օգուտ չի տալիս։ Նրա բերանից դուրս եկող ամեն ինչ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս, և ավելի լավ է դադարեցվի»,- գրել է Թրափը։

Նա նաև կրկնել է, որ Ուկրաինայում պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ինքը նախագահ լիներ․ «Սա Զելենսկիի, Պուտինի և Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի։ Ես միայն օգնում եմ մարել մեծ ու տգեղ հրդեհները, որոնք սկսվել են կոպիտ անգործունակության և ատելության պատճառով»։

Ավելի վաղ Թրամփը լրագրողների հետ ճեպազրույցում էր քննադատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Ես գոհ չեմ այն ամենից, ինչ անում է Պուտինը։ Նա սպանում է շատ մարդկանց, չգիտեմ՝ ինչ է պատահել նրա հետ։ Ես նրան վաղուց գիտեմ, միշտ լավ եմ շփվել, սակայն նա հրթիռներ է ուղարկում քաղաքների վրա ու սպանում մարդկանց, և դա ինձ ընդհանրապես դուր չի գալիս»,- ասել է նա՝ նշելով, որ քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների  խստացման հնարավորությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ մայիսի լույս 25-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է առնվազն 69 հրթիռ և 298 անօդաչու թռչող սարք։ Խոցվել է 45 հրթիռ և 266 անօդաչու թռչող սարք։ Վերջին տվյալներով՝ երկրում  հարվածների հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի