ՊԵԿ-ը հերքում է իր պաշտոնյայի առնչությունը ՔԿ շենքից 590.000 ԱՄՆ դոլարի գողության դեպքին

Լուրեր

01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
Բոլորը

Համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ ՔԿ շենքից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով ձերբակալված անձանցից մեկը ՊԵԿ պաշտոնյա է՝ չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

Կոմիտեն հորդորում է՝ զերծ մնալ Պետական եկամուտների կոմիտեի անունը շահարկելու, ինչպես նաև չճշտված տեղեկություններ տարածելու գործելաոճից։

Ավելի վաղ հաղորդվել էր՝ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից՝ Երևանում, Դեղատան 3 հասցեում, առանձնապես խոշոր չափերով՝ որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Գումարը պահվել է վարչական շենքի 6-րդ հարկում՝ չհրկիզվող պահարանում։ Մայիսի 24-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը։