Լիտվան չեղարկել է Վրաստանի դիվանագետների և պաշտոնյաների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը

Լուրեր

22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
Բոլորը

Լիտվան վիզային ռեժիմ է սահմանել Վրաստանի այն քաղաքացիների համար, որոնք ունեն դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր, հաղորդում է վրացական Առաջին ալիքը։

Լիտվայի կառավարության որոշումը նախատեսում է վրացի դիվանագետների և պաշտոնյաների համար վիզային ռեժիմի ազատականացման կասեցման վերաբերյալ ԵՄ խորհրդի կողմից հունվարին ընդունված որոշման իրականացումը։ Առանց վիզայի ռեժիմի  դադարեցումը վերաբերում է դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցողներին  և նրանց ընտանիքի անդամներին, որոնք նույնպես այլևս չեն կարողանա օգտվել երկարաժամկետ վիզաներ ստանալու պարզեցված և ավելի էժան ընթացակարգից։

Մայիսի 8-ին էլ Էստոնիայի կառավարությունը վիզային ռեժիմ էր սահմանել դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիների համար։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը մարտի 3-ին էլ հայտնել էր, որ Վրաստանի 83 քաղաքացիների արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մեկնաբանել է Լիտվայի կառավարության որոշումը՝ սոցցանցերում նշելով, որ այդ որոշումը խախտում է 2010 թվականին Եվրամիության և Վրաստանի միջև կնքված միջազգային համաձայնագիրը վիզաների տրամադրման ընթացակարգի պարզեցման վերաբերյալ, և չունի որևէ իրավական հիմք։

«Մենք պետք է հասկանանք, որ այս որոշումը ԵՄ-ի և Վրաստանի միջև 2010 թվականին կնքված վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման վերաբերյալ միջազգային համաձայնագրի կոպիտ և իրավաբանորեն անհիմն խախտում է։ Կարևոր է, որ Եվրամիությունը և դրա անդամ պետությունները հարգեն իրենց միջազգային իրավական պարտավորությունները և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի