«Կյանքիցդ ա գնում, չարժե ստեղ հետ գալ»․ ինչ են պատմում ճաղերից այն կողմ ապրողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

34-ամյա Մանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներից է․ հնդիկ տղամարդն արդեն 8 տարի է՝ Հայաստանում է, հասցրել է շատ լավ հայերեն սովորել։ Անգամ 11 ամիս բանտում անցկացնելու հանգամանքից Մանին չարացած չէ։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկն այսօր ամենաշատ կալանավորներն ու դատապարտյալներն ունի․ նախորդ տարեվերջի դրությամբ՝ հիմնարկում պահվում էր 685 կալանավոր և 369 դատապարտյալ։ Բոլոր խցերում նույն պայմաններն են։

Factor TV-ն քրեակատարողական հիմնարկ կատարած այցի ժամանակ հնարավորություն ունեցավ մի քանի խցեր մտնել։ Ինչպես պահման պայմանների, այնպես էլ սննդի մասով դատապարտյալներից որևէ դժգոհություն չլսեցինք․ արդյո՞ք պատճառն այն էր, որ մեզ ուղեկցում էին ՔԿՀ պետը, աշխատակիցներ՝ հիմնարկից, ինչպես նաև Քրեակատարողական ծառայությունից, դժվար է ասել։ 

«Արմավիր» ՔԿՀ-ն ունի 6 բնակելի մասնաշենք, պատժախցային, կարանտինային, երկարատև տեսակցությունների, պահպանության, ճաշարանի, բժշկական և վարչական մասնաշենքեր։ Բնակելի մասնաշենքերի խցերից յուրաքանչյուրն ունի 15,4 ք/մ ընդհանուր մակերես, իսկ զբոսանքի համար նախատեսված տարածքը դարձյալ խուց է, պարզապես վերևում երևում է երկինքը։

Զբոսանքի համար նախատեսված խցերի կողքին փոքրիկ մատուռ է, որտեղ գտնվող գրեթե բոլոր քանդակներն ու որմնանկարները դատապարտյալների ձեռքի գործն են։ 8 տարի ազատազրկման դատապարտված Արթուրն արդեն 4 տարի կրում է պատիժը, որից երկու տարին «Արմավիր» ՔԿՀ-ում է։ Ասում է՝ ազատ արձակվելուց հետո ամեն ինչ անելու է, որ էլ երբեք չվերադառնա։ Գողություն կատարելու հոդվածի հատկանիշներով դատապարտված երիտասարդն ասում է՝ հանցանքը կանխամտածված չի կատարել։

Միայն այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է հանցագործության ավելի քան 11,144 դեպք․ եթե անգամ հաշվի առնենք արդարացման, վաղեմության ժամկետն անցնելու, գործի կարճման և մի շարք այլ հանգամանքներ, միևնույն է, այս դեպքերով անցնող մի քանի հազար մարդ ամիսներ, գուցե՝ տարիներ անց կհայտնվի այս ճաղերից այն կողմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան