Կիմ Չեն Ընի ներկայությամբ Հյուսիսային Կորեայի նոր ռազմանավը շահագործման հանձնելու արարողության ժամանակ վթարվել է

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հյուսիսային Կորեայում հինգ հազար տոննա ջրատարողությամբ նոր ռազմական նավի շահագործման մեկնարկի ժամանակ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով նավը վնասվել է։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ մայիսի 21-ին Չխոնչժինում տեղի է ունեցել 5000 տոննա քաշով նոր նավը շահագործման հանձնելու արարողությունը, որին մասնակցել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Կիմ Չեն Ընը։ Հաղորդվում է, որ նավաշինարանի աշխատողների անզգույշ գործողությունների պատճառով տեղի է ունեցել «լուրջ վթար», որի հետևանքով նավի հատակը մի քանի տեղ վնասվել է։

Կիմ Չեն Ընը միջադեպը «բացարձակապես անընդունելի, լուրջ, ծանր միջադեպ և հանցագործություն» է որակել, որն առաջացել է «պարզապես անփութության, անպատասխանատվության պատճառով»։ Նա հայտարարել է, որ նավի նախնական տեսքի վերականգնումը ոչ միայն գործնական, այլև քաղաքական հարց է, որն անմիջականորեն կապված է պետության հեղինակության հետ, ուստի այն անպայման պետք է ավարտվի կուսակցության կենտրոնական կոմիտեի հունիսյան պլենումից առաջ։

Ապրիլի վերջին ԿԺԴՀ-ն շահագործման էր հանձնել նաև նոր բազմաֆունկցիոնալ «Չվե Ռեն» նավը։ Հաղորդվում է, որ այն ունի հինգ հազար տոննա ջրատարողություն և հագեցած է «ամենահզոր զենքերով»։ Սրանք երկրի ամենամեծ ռազմանավերն են, որոնք կարող են տեղափոխել և արձակել տասնյակ հրթիռներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի