ԱՄՆ-ն կավելացնի Հայաստանին ուղղվող աջակցության ծավալները

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն կավելացնի Հայաստանին ուղղվող աջակցության ծավալնրը Միացյալ Նահանգները կավելացնի Հայաստանին ուղղվող աջակցության ծավալները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վերջերս ԱՄՆ-ն քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին աջակցության միջոցներից, որը 20 միլիոն դոլարով ավել է հայտով Հայաստանի համար սկզբնապես պահանջված ֆինանսավորումից:

Այս միջոցները կօժանդակեն քաղաքական գործընթացների հետ կապված գերակա ծրագրերին, քաղաքացիական հասարակությանը և անկախ ԶԼՄ-ներին: Այդ միջոցները նաև կուղղվեն Վարչակազմի կողմից որպես արտաքին քաղաքականության գերակայություն սահմանված գործարար և առևտրային հնարավորությունների ընդլայնմանը՝ ամերիկյան և հայկական ընկերությունների համար, այդ թվում նաև աջակցելով էներգետիկ բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստանի արագ տեմպերով աճող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

Հայաստանին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը ներառում է երկկողմ համագործակցության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ կառավարում, թափանցիկություն և հաշվետվողականություն, քաղաքական ներառում, օրենսդրական հզորացում և տեղական ինքնակառավարման բարեփոխումներ: Հայաստանի քաղաքական անցմանն աջակցելու համար այս ծրագրերը կօգնեն վերակառուցել բազմակուսակցական քաղաքական համակարգերը և կնպաստեն ազատ ու արդարացի ընտրություններին: Աջակցությունը նաև ուղղվում է քաղաքացիական հասարակության հզորացմանն ու անկախ ԶԼՄ-ների հասանելիության բարելավմանը: Տնտեսական աճի ասպարեզում ծրագրերի շրջանակում փորձ կարվի կայուն ու ընդգրկուն տնտեսական աճ ապահովել՝ աջակցելով տնտեսության աճի բարձր ներուժ ունեցող ճյուղերին, նպաստելով աշխատուժի կատարելագործմանը և խթանելով նորարարությունը: Աջակցություն կլինի նաև էներգետիկ շուկայի ազատականացման բարեփոխումների և միջսահմանային առևտրի ու ինտեգրման հարցերում: