Ծառայության առավելագույն տարիքը 27-ի փոխարեն՝ 32․ գործադիրը հավանություն տվեց նախագծին

Լուրեր

23.04.2026 | 14:53
Արթուր Դավթյանին, որ լավ ման գաք «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում կգտնեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:53
Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է G7 շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը
23.04.2026 | 14:45
Էդուարդ Սպերցյանը նշել է Ռուսաստանի գլխավոր դերբին
23.04.2026 | 14:36
Տուապսեի նավթային տերմինալի հրդեհը երրորդ օրն է՝ շարունակվում է. այն սպառնում է վերածվել բնապահպանական աղետի
23.04.2026 | 14:32
Աննա Հակոբյանին 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել ․«Անկախ դիտորդ» դաշինքը դիմում է դատարան 
23.04.2026 | 14:32
Լամին Յամալը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 14:25
Դիլիջանում կասեցվել է լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
23.04.2026 | 14:20
Դավիթ Նալբանդյան․ Դեռ վաղ է Ալկարասին ու Սիներին համեմատել «Մեծ եռյակի» հետ
23.04.2026 | 14:10
Փաշինյանը` Աննա Հակոբյանի հետ միավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:00
10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը
23.04.2026 | 13:56
Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:51
Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս
23.04.2026 | 13:46
Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
Բոլորը

Գործադիրն այսօր հավանություն տվեց զինվորական ծառայության կարգավորման փոփոխությունների վերաբերյալ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծին։
Նախագծով, որում Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է արել, առաջարկվում է հետևյալը․
1) սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 24 միլիոն դրամ, և 4 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 18 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով,
2) պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 32 տարեկանը,
3) մինչև 18 տարին լրանալը կամ զորակոչային տարիքում ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալն այլ պետությունում զինվորական ծառայություն չանցած կամ 1 տարուց պակաս ժամկետով ծառայություն անցած քաղաքացիների համար ՀՀ զինված ուժերում օրենքով սահմանված 24-ամսյա ծառայության ժամկետը փոխարինել 12-ամսյա ժակետով ծառայությամբ, ինչպես նաև այդ ժամկետով ծառայության չզորակոչվելու դիմաց նախատեսել 2,5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականություն,
4) մինչև 16 տարին լրանալը (զինվորական հաշվառման տարիքը լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն դրամ,
5) Քրեական օրենսգրքում պատասխանատվություն սահմանել զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հիմքով քրեական վարույթ հարուցված այն քաղաքացիների վերաբերյալ, ովքեր հրաժարվում են նշանակված փորձաքննություն անցնելուց կամ հետազոտման համար նմուշ տալուց:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի փաթեթը ներկայացված առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակման կարիք ունի։ Հաջորդիվ նախագիծը կքննարկվի խորհրդարանում։