ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վաշինգտոնում մայիսի 21-ի երեկոյան Capital Jewish Museum հրեական թանգարանի  դիմաց Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ոստիկանության  հաղոդմամբ՝ կասկածյալը ձերբակալվել է։ Նա 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է Չիկագոյից։ Նա մտել է ներս, մոտեցել չորս հոգուց բաղկացած խմբին և կրակել նրանցից երկուսի վրա։ Երբ նրան ձերբակալել են, նա բղավել է. «Ազատությո՛ւն Պաղեստինին»։ Սպանվածները  երիտասարդ տղամարդ և կին են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social առցանց հարթակում ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և միջադեպը բացատրել հակասեմականությամբ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը հաստատել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցների մահը։

«Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցներ այսօր գիշեր  առանց պատճառի սպանվել են Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք դեպքը և աշխատում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում՝ցավակցություններ հայտնելով։

ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ​​ներկայացուցիչ Դենի Դանոնն էլ միջադեպը որակել է «հակասեմական ահաբեկչության զզվելի արարք»։ Նա նշել է, որ դիվանագետներին և հրեական համայնքին վնասելու փորձերը հատում են կարմիր գիծը։

Դանոնը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները խստորեն կպատժեն մեղավորներին և խոստացել, որ Իսրայելը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր քաղաքացիներին և ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի